|
Փոխարժեքներ
28 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.72 |
| EUR | ⚊ | € 417.91 |
| RUB | ⚊ | ₽ 4.7052 |
| GBP | ⚊ | £ 488.51 |
| GEL | ⚊ | ₾ 139.58 |
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին չի մասնակցի G20-ի գագաթաժողովին, որը կկայանա նոյեմբերին Ինդոնեզիայում, եթե այնտեղ լինի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։
ՈւՆԻԱՆ-ը հայտնում է, թե Զելենսկին հայտարարել է, որ չի հետեւում G20-ի մյուս անդամների մասնակցությանը։
«Իմ դիրքորոշումն անձնական է, եւ Ուկրաինայի դիրքորոշումն այն է, որ եթե Ռուսաստանի Դաշնության ղեկավարը մասնակցի, ապա Ուկրաինան չի մասնակցի»,- ասել է նա՝ հավելելով, որ Ուկրաինան պատրաստվում է առաջիկա գագաթաժողովին։
Նա հիշեցրել է, որ այսօր Ինդոնեզիայի նախագահի հետ քննարկել է գագաթաժողովի նախապատրաստումը։ «Ամեն դեպքում, այսօր մեզ նորից հրավիրեցին։ Դեռ կտեսնենք, մի քանի օր է մնացել»,- ասել է Զելենսկին։