Փոխարժեքներ
02 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 391.1 |
EUR | ⚊ | € 422.27 |
RUB | ⚊ | ₽ 4.6104 |
GBP | ⚊ | £ 504.83 |
GEL | ⚊ | ₾ 141.45 |
ԲՀԿ-ն չի մասնակցելու Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի անցկացման գործընթացին՝ ըստ Yerkir.am-ի ասաց ՀՀ ԱԺ ԲՀԿ խմբակցության պատագամավոր Նաիրա Զոհրաբյանը ԲՀԿ-ն քաղաքական խորհրդի նիստի ավարտից հետո։
Նա տեղեկացրեց, որ նիստին քաղաքական խորհրդի անդամներից բացի մասնակցել են տարածքային կառույցի պատասխանատուները, Գագիկ Ծառուկյանը լսել է նրանց կարծիքը, իր խոսքն ասել և որոշել են,որ Բարգավաճ Հայաստանը մշտապես կողմ է եղել ուղիղ ժողովրդավարության գործիքին, ինչպիսին հանրաքվեն է, բայց չեն կարող որևէ մասնակցությոն ունենալ իրավական առումով խոցելի այս գործընթացին։
«Ակնհայտ է, որ այս գործընթացի հենց սկզբից իշխանությունը իրավական հարթությունից հարցը տեղափոխել է բացառապես քաղաքական հարթություն՝ խնդիրը վերածելով սև-սպիտակի կործանարար հակամարտության, մինչդեռ ԲՀԿ-ի համար մեր հասարակության մեջ ջրբաժաններ ստեղծելու գործելաոճը մշտապես եղել է անընդունելի»,-պարզաբանեց Նաիրա Զոհրաբյանը։
Մանրամասն՝ տեսանյութում․