Փոխարժեքներ
24 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Ապրիլին Չինաստանի մայրաքաղաքում կայացել է Պեկինի 3-րդ միջազգային կինոփառատոնը, որի ժամանակ «Եթե բոլորը» ֆիլմը հաղթող ճանաչվեց երկու անվանակարգերում` «Լավագույն երաժշտություն» եւ «Երկրորդ պլանի լավագույն դերակատար»: «Եթե բոլորը» նաեւ օրեր առաջ «Հայակի» մրցանակակիր դարձավ` «Լավագույն սցենարի հեղինակ» անվանակարգում:
Yerkir.am-ի հետ զրույցում ֆիլմի սցենարի հեղինակ Միքայել Պողոսյանը նշեց, որ իր համար պատիվ էր մասնակցել «Հայակին», քանի որ սա հայ կինեմատոգրաֆի համար առիթ է` իրեն ցուցադրելու հանրությանը:
«Ես վստահորեն կարող եմ ասել, որ հայ կինոն այսօր վերելք է ապրում, եւ հակառակը չէր էլ կարող լինել, քանի որ այս քաղաքում ապրում եւ ստեղծագործում են կիրթ արվեստագետներ, ինչի արդյունքն ակնհայտ է. գուցե դանդաղ քայլերով, բայց առաջ ենք գնում»,-ասաց Պողոսյանը:
Դերասանի համար արվեստում ամենակարեւոր գրավականն անկեղծությունն է, ստեղծագործական քո չափանիշներին չդավաճանելը: Ըստ նրա` արվեստագետը երբեք չպետք է ընկնի հանդիսատեսի հետեւից, հանդիսատեսն ինքը պետք է հետաքրքրվի քո ստեղծագործությամբ:
«Ինձ համար երբեք ինքնանպատակ չի եղել էկրանին կամ բեմում հայտնվելը: Ես անում եմ իմ նախագծերն այն թեմաների շուրջ, որոնք ինձ առաջին հերթին հուզում են որպես մարդու եւ հետո նոր միայն փորձում եմ այդ ամենն իրականացնել որպես մասնագետ»,- ասաց Պողոսյանը: