Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Մենք կանգնած ենք Վարդան Պետրոսյանի թիկունքին. այսօր լրագրողների հետ զրույցում ասաց դերասան Միքայել Պողոսյանը:
Նա մեկն է այն մտավորականներից, որոնք այսօր հանդես են եկել բաց նամակ-երաշխավորագրով` Վարդան Պետրոսյանի հանդեպ կիրառված խափանման միջոցը փոխելու պահանջով:
Պողոսյանը նշեց, որ այն, ինչ կատարվել է Վարդանի հետ, կարող էր պատահել յուրաքանչյուրիս հետ, եւ նման անմարդային վերաբերմունք դրսեւորել ու այսքան անհանդուրժող լինել պետք չէ:
«Վարդանն այս քաղաքի գույներից մեկն է: Կարծում եմ` օրենքը, որքան էլ խստորեն պատժի նրան, միեւնույն է, ինքն իր հանդեպ, ինքն իր խղճի հանդեպ ավելի խիստ է լինելու»,- ասաց Պողոսյանը:
Ըստ դերասանի` դատական գործը վարող քննիչը պետք է պատասխանատվության ենթարկվի եւ փոխվի, քանի որ քննիչի վերաբերմունքը Վարդանի հանդեպ ուղղակի արհավիրք է. «Եթե մեր պետական այրերը չպատժեն այդ քննիչին, ապա մեր` այստեղ մնալն ու արարելն անիմաստ կլինի»: