|
Փոխարժեքներ
06 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
«Հայ մշակույթի միջազգային ասոցիացիա» ՀԿ-ն սիրով հրավիրում է մասնակցելու Սաթենիկ Վարդանյանի «Հիսուս Քրիստոսի կերպարը XX դարի և արդի հայ արվեստում» գրքի շնորհանդեսին և արդի հայ նկարիչների թեմատիկ ստեղծագործությունների ցուցահանդեսին, որը տեղի կունենա հունվարի 19-ին՝ ժամը 15: 00-ին, ՀՀ նկարիչների միության մեծ սրահում:
Շնորհանդեսը կուղեկցվի Հայաստանի տարբեր պատկերասրահներում և մասնավոր հավաքածուներում գտնվող անվանի հայ նկարիչների (այդ թվում՝ Գ. Բաշինջաղյան, Վ. Սուրենյանց, Գ. Խանջյան, Ս. Փարաջանով և այլք)՝ Քրիստոսի պատկերը ներկայացնող ստեղծագործությունների ցուցահանդեսով, որը կտևի մինչև հունվարի 21-ը: Կլինեն նաև երաժշտական համարներ և տեղի կունենա ավանդական գինեձոնի արարողություն:
Ներկա են լինելու Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը, ԿԳՄՍ փոխնախարար Նարինե Խաչատրյանը, կրթության և մշակույթի ոլորտի մի շարք գործիչներ և այլ հյուրեր:
Միջոցառումն անցակցվում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի, ԿԳՄՍ նախարարության, Երևանի պետական համալսարանի, ՀՀ նկարիչների միության, Հայաստանի Ազգային պատկերասրահի և Ս. Փարաջանովի թանգարանի աջակցությամբ: