Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Վերջերս մամուլում քննադատական խոսակցություններ էին շրջանառվում Վայոց ձորի նախկին մարզպետ, Երեւանի ավագանու ԲՀԿ ցուցակի 4-րդ հորիզոնականը զբաղեցնող Սերգեյ Բագրատյանի անվան շուրջ:
Մասնավորապես` «Ժամանակը» գրել էր, որ Սերգեյ Բագրատյանն իր պաշտոնավարման տարիներին յուրացրել է 2012 թվականին կառավարության կողմից Վայոց ձորի մարզին հատկացված դիզվառելիքը: Թերթը գրել էր, որ փաստի առթիվ արդեն քրգործ է հարուցվել, եւ այս պահին հաջողվել է բացահայտել մարզի մոտ հինգ գյուղի համար հատկացված դիզվառելիքի հափշտակության շուրջ 10 միլիոն դրամի յուրացումը:
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ԲՀԿ ցուցակի 4-րդ համարը հերքեց այդ լուրը: Ըստ նրա` իրականում նման երևույթներ չեն կարող լինել:
«Այն, ինչ նկարագրված է մամուլում, բացարձակ ապատեղեկատվություն է, սա տիպիկ սև PR-ի օրինակ է»,- նշեց նա և հավելեց, որ այն մարդիկ, ովքեր կանգնած են դրա հետևում չեն կարող քաղաքական գործիչներ լինել: «Նման խոսակցությունները բումերանգի էֆեկտ ունեն, դրանք հարիր չեն հայ հանրությանը»,- հավելեց Բագրատյանը: