|
Փոխարժեքներ
07 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.55 |
| EUR | ⚊ | € 445.99 |
| RUB | ⚊ | ₽ 4.7198 |
| GBP | ⚊ | £ 513.64 |
| GEL | ⚊ | ₾ 141.6 |
«Ռուսթավի 2»-ի եթերում հնչած արտահայտությունները սադրանք են` ուղղված ռուս-վրացական հարաբերություններում առկա` առանց այդ էլ բարդ իրավիճակի խորացմանը: Այդ մասին ասվում է Վրաստանի ԱԳՆ հայտարարությունում. հայտնում է Minval.az-ը:
Գերատեսչությունը խստորեն դատապարտել է հեռուստաալիքի այդ քայլը, որը «ոչ մի կապ չունի խոսքի ազատության հետ»:
Ավելի վաղ «Ռուսթավի 2» -ի հաղորդավար Գեորգի Գաբունիան ռուսերեն լեզվով դիմել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին և կիրառել ցենզուրայից դուրս արտահայտություններ:
ТАСС-ը հայտնում է, որ կարճ դադարից հետո «Ռուսթավի 2»-ը վերսկսել է հեռարձակումը: