|
Փոխարժեքներ
29 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.78 |
| EUR | ⚊ | € 446.44 |
| RUB | ⚊ | ₽ 4.7824 |
| GBP | ⚊ | £ 509.98 |
| GEL | ⚊ | ₾ 140.95 |
Այսօրվա մեր կրթական համակարգը վերից վար քաղաքականացված է և գտնվում է իշխող կուսակցության ձեռքում. «Մեդիա» կենտրոնում անցկացված բանավեճի ժամանակ հայտարարեց Երեւանի ավագանու ՀՅԴ թեկնածու Արտակ Աղբալյանը:
«Ընտրությունների ընթացքում կրթական համակարգը փոխվում, դառնում է քաղաքական համակարգ»,- ասաց նա և հավելեց, որ ՀՅԴ առաջնային խնդիրներից մեկը կրթական համակարգն ապաքաղաքականացնելն է:
Ըստ նրա` հատուկ կարիքներ ունեցող երեխաների համար նախատեսված երեւանյան դպրոցները պետք է գտնվեն միայն կրթության և գիտության նախարարության լիազորությունների ներքո, այլ ոչ թե դրանց մասը` քաղաքապետարանի:
Անդրադառնալով մայրաքաղաքի մանկապարտեզներին` Աղբալյանն առանձնացրեց գերբեռնվածության խնդիրը: Ըստ նրա` ընտրվելու դեպքում ՀՅԴ-ն ավելացնելու է մանկապարտեզների թիվը, ինչպես նաև պայմաններ է ապահովելու հատուկ կարիքներ ունեցող երեխաների համար: «Մանկապարտեզները ժամանցի վայրեր չեն, այնտեղ երեխաները պետք է նախնական կրթություն ստանան, ինչն այսօր բացակայում է»,- հայտարարեց ավագանու ՀՅԴ թեկնածուն:
Նա կարևորեց նաև դպրոցներին արտաբյուջետային ֆինանսավորմամբ ապահովելու խնդիրը: «Այսօր դպրոցների բյուջեն շատ փոքր է: Դա է պատճառը, որ դպրոցները մեծ ֆինանսավորում ապահովելու համար հավելագրումներ են կատարում»,- նշեց Աղբալյանը: