կարևոր
4474 դիտում, 3 ամիս առաջ - 2024-08-13 11:47
Հասարակություն

Ամեն տեղ կոռուպցիա փնտրող «թազեքը» Ագրարայինում 6 տարի հետո վերադարձան հին եղանակին. Արտակ Աղբալյան

Ամեն տեղ կոռուպցիա փնտրող «թազեքը» Ագրարայինում 6 տարի հետո վերադարձան հին  եղանակին. Արտակ Աղբալյան

ՀՀ ԿԳՄՍ նախարարության նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության վարչություն նախկին պետ Արտակ Աղբալյանը, անդրադառնալով Ագրարային համալսարանի ընդունելությանը և բուհի վիճակին, սոցցանցի իր էջում գրել է.

«Ագրարային համալսարանը վերջին տարիների ընդունելության խայտառակ թվեր արձանագրելուց հետո սկսել է ատեստատի գնահատականներով ընդունելություն իրականացնել: Անգամ բյուջեից ուսանողներին առաջակվող ֆինանսական միջոցները (ամսական 70000 դրամ) խնդիրը չլուծեցին:

Մինչև 2018 թ. ագրարայինում որոշ մասնագիտություններով նման մեթոդը գործում էր: Ու դա հասկալի էր ինչ որ տեղ, թե՛ մեռնող մասնագիտությունների պահպանման, թե՛ պրոֆեսորադասախոսական անձնակազմի չկրճատման տեսանկյունից:

«Թազեքը» եկան, թե բա՝ սենց եք հա կրթություն կազմակերպել, որակ ապահովել։ Եվ, ամեն ինչում կոռուպցիա փնտրելով, նախկին ռեկտորին էլ քիչ մնաց սարքեին կրթության ոլորտի թշնամի:  Ընդամենը վեց տարի հետո վերադարձան հին եղանակին: Համալսարանի կորուստների մասին չեմ խոսի, թող դասախոսները խոսեն: Ասածս ինչ է, այս օրինակով շատ ոլորտներում են դեռ վերադառնալու մինչ 2018 թվականի վիճակին:

Հիմա սա բարեփոխո՞ւմ է կոչվում արդյոք:

Հ.Գ. Սպասենք, որ շուտով կվերադառնան նաև բուհերի`  մինչ իշխանափոխությունը գործող ընդունելության կարգին»: