Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Երեւանի ավագանու ընտրություններում ՀՅԴ համամասնական ցուցակում ընդգրկված Արթուր Եղիազարյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրում է.
«Դեռևս անցյալ տարի, երբ ԱԺ ընտրությունների ժամանակ 8-րդ ընտրատարածքում մեծամասնական կարգով պատգամավորության թեկնածու էի առաջադրվել, չէի կարող պատկերացնել, որ առնչվելու եմ երևույթների, որոնք այդքան խորապես էին խոցելու հոգիս: Ասածս բնավ ընտրության վերջնարդյունքի մասին չէ, դրանից չեմ ազդվել, քանի որ գիտեի, թե ինչ անհավասար պայմաններում եմ մտնում մրցակցության մեջ՝ չունենալով հանրային մեծ ճանաչողություն, նյութական և վարչական ռեսուրսներ: Միակ նախընտրական կապիտալս անցած ուղիս էր, խոսքի ու գործի համապատասխանության ներքին արժեհամակարգս, որից էլ բխող՝ ապրելակերպս, կայուն գաղափարաքաղաքական աշխարհահայացքս և ճանաչող մարդկանց միջավայրում ունեցածս սերն ու հարգանքը:
Քվեարկության «պաշտոնական» արդյունքներով, չնայած երկրորդ տեղըգրավեցի, բայց ինձ ես պարտված թեկնածու չհամարեցի: Որովհետև, 1500 ձայնով ավելի՝ հաղթել էի ինձնից շատ ավելի հանրությանը հայտնի, Երևանի նախկին քաղաքապետ Վահագն Խաչատրյանին՝ միակ մրցակցին (չնայած, որպես երկուսս էլ ընդդիմադիր թեկնածու, չպայքարեցինք իրար դեմ, քանի որ «ընդհանուր հակառակորդն» իշխանության թեկնածուն էր): Ինչու՞ միակ,երբ կար իշխանության թեկնածու: Որովհետև ես և պարոն Խաչատրյանը, եթե ժողովրդից քվե էինք ստանում, ապա իշխանության թեկնածուի թիմն այն հավաքում էր: Հավաքում էր տարբերեղանակներով՝ նյութական, վարչական, համայնքային և թաղային բոլոր լծակներն աշխատեցնելով:
Ցավոք, հենց այդ ժամանակ էլ առնչվեցի այն ամենին, ինչի մասին հենց սկզբում ուզում էի խոսել: Դպրոցի: Իմ դպրոցի: Մեր դպրոցի: Դպրոց, որտեղ աշակերտելեմ, դպրոց՝ որտեղ դասավանդել եմ, դպրոց՝ որտեղ աշակերտել են որդիներս: Դպրոց, որի աշակերտնեմ եղել, դպրոց, որի ուսուցիչն եմ եղել, դպրոց, որի երեք աշակերտների ծնողն եմ եղել: Դպրոց, որի հետ տասնամյակներով սերտորեն կապված եմ եղել, փոխադարձ սեր ու հարգանք է եղել: Տասնամյակներով, ավելի կոնկրետ՝ ուղիղ 30 տարի...
Դպրոց, որով հպարտացել եմ, դպրոց, որն ինձնով է հպարտացել... Բայց քանդվեց, անցյալ տարվա ընտրություններից սկսվեց քանդվել այդ անաղարտ ներդաշնակությունը:
Որովհետև հայ դպրոցը քաղաքականացվեց, չէ՝ կուսակցականացվեց: Չէ, ոնց որ ճիշտ բառը՝ որը կարող էր ամբողջական իմաստավորել ասածս՝ չեմ գտնում: Բայցերևի ավելի ճիշտ իմաստ կարտահայտի «ստրկացվեց» բառը: Դպրոցը դադարեց դպրոց լինել, դպրոցը դարձավ իշխանության վրա գտնվող քաղաքական ուժի հերթական մի գործիք, հերթականմի նախընտրական շտաբ, ինչպես համատիրությունները, ինչպես թաղապետարանները, ինչպեսև այլնները...
Բայց հայ դպրոցի հետ ավելի վատ վարվեցին: Հայ դպրոցը ստորացրեցին: Ինչպե՞ս: Ասեմ: Հայ դպրոցին հանեցին իր աշակերտի դեմ: Հանեցին իմ դեմ: Իմ, ով ուսանել է այդ դպրոցում, իմ, ում ձևավորման վրա իր մեծ ավանդը ուներ հենց նույն դպրոցը, նույն ուսուցչական կոլեկտիվը: Սա վստահ եմ ասում, քանի որ, հետագա կրթության և մասնագիտության ընտրության հարցում մեծ դեր են կատարել այն ուսուցիչները, որոնցից շատերն առ այսօր էլ այդ դպրոցում են: Անգամ տնօրենը, որը եղել է իմ սիրելի ուսուցիչը, իսկ ես՝ իր սիրելի աշակերտը: Սրանում վստահ եմ, քանի որ անհնար էր այս ամենը տասնամյակներով կեղծել ...
Իմ մեջ սերմանեցին սերն առ Հայրենիք, սերն առ Ազգ ու Մարդկություն...
Չգիտեմ ... զգացածս, ցավս արտահայտելուհամար բառեր չեմ գտնում ...
Բայց ներեցի: Անցյալ տարի ներեցի: Ներեցի մի պարզ պատճառով: Որովհետև Լուսնից չեմ, տեսնում եմ այն ողջ գաղջը, որը պատել է երկիրս: Մանկավարժն էլ է մահկանացու, որը կորցնելով իր վեհ առաքելության ուղին՝ վերածվում է օրվա սոցալականով ապրող բնակչի որոշակի տեսակի ... Ներեցի, քանի որ խղճացի, ներեցի, քանի որ սիրում էի: Սիրառատ խղճահարություն, թե՞ խղճուկ սեր, չգիտեմ, նման մի բան ծնվեց...
Բայց վերջ, վերջ այս ամենին: Որովհետև այսօր հասկացա, որ դուք, հոգով մեռած, բայց ֆիզիկապես գոյատևող իմ նախկին ուսուցիչներ, կոլեգաներ, այնքան եք դիմազրկվել, որ այդ դիմազուրկ վիճակն այսուհետ ձեզ համար դարձել է ապրելակերպ: Ձեզ նվաստացնողի դեմ կանգնելու փորձ չկատարելով, դարձել եք այն ստրուկը, այն մամլուքը, այն ենիչերին, ով ուզում է նույնականանա տիրոջ հետ: Որովհետև այսօր արդեն դուք եք փորձում այլոց նվաստացնել՝ ձեր աշակերտին ու նրա ծնողին ...
Այսօր տեղեկացա, որ ըստ ընտրական տեղամասերի, ցուցակներն առած, անգամ ձեր աշխատանքային ժամերին, շրջում եք տնետուն, դռնից՝ դուռ և ոչ միայն քարոզչություն անում ՀՀԿ-ի համար, այլ նաև փորձում ճշտել, թե ու՞մ օգտին է քվեարկելու այդ քաղաքացին, ձեր աշակերտի այդ ծնողը: Եվ ոչ միայն դա. նշագրում այն մարդկանց, ովքեր հստակ արտահայտվում են, որ ընտրության օրը այլ դիրքորոշում են ունենալու:
Համարձակվել եք մտնել անգամ ծնողներիս բնակարան՝ լավ իմանալով, որ դա մեր տունն է: Եվ որքա՞ն ստոր պետք է լինեք, որ մորս հարցնեք, թե ու՞մ են ձայնտալու ընտրության օրը, այն դեպքում, երբ մայրս հստակ ձեզ ասել էր, որ տան անդամներից մեկը Երևանի ավագանու ընտրություններում ՀՅԴ թեկնածուների ցուցակում է: Այդքանից հետո, համարձակվել եք ասել «ոչինչ, դա ի՞նչկապ ունի»...
Տո այ ... ապրանք, այդ ոչինչը դու ես, դու՜, որ կորցրել ես ներսիդ ՄԱՐԴԸ, դարձել այնքան ստոր, որ կարծում ես, թե բոլոր արժեքները վերացել ե՞ն, ծնող-զավակ հարաբերությունները քեզ պես բոլորն ե՞ն կորցրել:
Թե՞ կարծում եք, որ դեռ դպրոցում «պատանդ» ունենք՝ հանձին եղբորսդստեր: Այն եղբորս, որ այսօր արտագնա աշխատանքի մեջ է, այն եղբորս, որը չցանկանալով, որ զավակները օտար ռուսական միջավայրում մեծանան՝ թողեց այստեղ, այն հույսով, որ հայկական կրթություն ու դաստիարակություն կստանան: Եվ դու՞ք եք այդ դաստիարակողները: Թուհ՛...
Սիրով կփոխեինք դպրոցը, որ ձեզնից հեռու մնա ու ձեր ստվերն անգամ նրան վրա չանդրադառնա, բայց ցավոք, դուք արդեն ամենուր եք, որպես մի բացիլ, որպես մի ախտ ... Ես խզում եմ ձեզ հետ իմ երբևիցէ ունեցած կապը, այսուհետ դուքինձ համար առ ոչինչ եք: Բայց չեմ ատում: Հիվանդին չեն ատում: Հիվանդին բուժում են...
Իսկ դպրոցը պահում եմ իմ մեջ, իմ սրտում: Այն ԴՊՐՈՑԸ, որ տասնամյակներ առաջ ինձ տվեցիք, այն ԴՊՐՈՑԸ, ով ինձ սեր տվեց Ազգի նկատմամբ և պաշտամունք՝ Հայրենիքի հանդեպ, այն ԴՊՐՈՑԸ, որն օրհասական օրերին ինձ Արցախ մղեց, այն դպրոցը, որ չթողեց դառնալ այնպիսին, ինչպիսին հիմա դուք եք: Այդ ԴՊՐՈՑԸ հիմա իմ մեջ է: ԴՊՐՈՑԸ հիմա ե՜ս եմ:
Ես ձեզ կբուժեմ: Կվերադարձնե՛մ ձեզ տասնամյակներ առաջ ներսս ի պահ տրված ԴՊՐՈՑԸ:
Մոտենում են այդ օրերը ...»: