|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանը հուլիսի 5-ին ընդունել է Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ռեկտոր Վարդան Ուռուտյանին:
Արցախի նախագահի մամուլի գրասենյակից Yerkir.am-ին հայտնում են, որ հանդիպմանը քննարկվել են Արցախի գիտակրթական ներուժի բարձրացմանը, ՀԱԱՀ և Շուշիի տեխնոլոգիական համալսարանի ու պետական կառավարման մարմիննների միջև համագործակցությանն ուղղված մի շարք հարցեր:
Պետական նախարարը գոհունակությամբ ընդգծել է Արցախի հանդեպ Հայաստանի ազգային ագրարային համալսարանի հոգածությունը, ինչն արտահայտվում է հատկապես մասնագիտական կրթության զարգացման ու գյուղատնտեսության արդիականացման գործում: Այդ համատեքստում պայմանավորվածություն է ձեռք բերվել գործուն քայլեր ձեռնարկել հետպատերազմյան Արցախում ագրարային մասնագետների վերապատրաստման և ծրագրերի մշակման ուղղությամբ: