|
Փոխարժեքներ
05 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.36 |
| EUR | ⚊ | € 449.01 |
| RUB | ⚊ | ₽ 4.8711 |
| GBP | ⚊ | £ 515.6 |
| GEL | ⚊ | ₾ 141.54 |
Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը պատասխանել է նախկինում ԱՆ Արփինե Հովհաննիսյանի գրառմանը, որտեղ տիկին Հովհաննիսյանը հորդորել էր նախարարին հանգիստ նստել տեղն ու լռել: Ռուստամ Բադասյանի պատասխան գրառման մեջ ասվում է.
«Լրագրողներին զանգելու և իրեն հարց ուղղելու խնդրանքով հանդես գալու և ոգևորված բառակույտ արտահայտելու նուրբ արվեստը: Մարդկայնորեն հասկանում եմ տիկնոջը՝ ձախողված արդարադատության համակարգ, զրո բարեփոխում, միջազգային կառույցների կողմից բացասական գնահատականներ: Նաև հասկանում եմ, որ միջազգային կառույցներին Արդարադատության նախարարության գործունեության վերաբերյալ որևէ բացասական գնահատական տալու չհաջողված փորձերը վերջնականապես վհատեցրել են տիկնոջը և այդ տիկինն, այլևս որևէ փաստարկ չունենալով անդրադարձել է նախկին կոռումպացված համակարգի պայմաններում իմ՝ բանակից ազատման թեմային: Հաշիվն արդեն կորցրել եմ, թե որերորդ անգամն եմ առաջարկում ցանկացած լրագրողի մասնակցությամբ անցնել փորձաքննություն և այդ փորձաքննության տվյալները հրապարակային ներկայացնել հանրությանը: Այս ամենից հետո, երբ որևէ արձագանք չկա, կրկին ու կրկին շահարկվում է բանակից ազատվելու օրինականությունը, հասկանում եմ թե որքան այլ բան փնտրել-գտնելու ձախողված փորձեր են եղել: Հ.Գ. Կարծում եմ, որ կոռումպացված համակարգի արդարադատության ոլորտը ձախողած նախկին նախարարը պետք է առնվազն ԼՌԻ»: