կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-04-30 12:59
Հասարակություն

Կրթական ոլորտը պետք է ապաքաղաքականացվի. Արտակ Աղբալյան

Կրթական ոլորտը պետք է ապաքաղաքականացվի. Արտակ Աղբալյան

Այսօրվա մեր կրթական համակարգը վերից վար քաղաքականացված է և գտնվում է իշխող կուսակցության ձեռքում. «Մեդիա» կենտրոնում անցկացված բանավեճի ժամանակ հայտարարեց  Երեւանի ավագանու ՀՅԴ թեկնածու Արտակ Աղբալյանը:

 

«Ընտրությունների ընթացքում կրթական համակարգը փոխվում, դառնում է քաղաքական համակարգ»,- ասաց նա և հավելեց, որ ՀՅԴ առաջնային խնդիրներից մեկը կրթական համակարգն ապաքաղաքականացնելն է:

 

Ըստ նրա` հատուկ կարիքներ ունեցող երեխաների համար նախատեսված երեւանյան դպրոցները պետք է գտնվեն միայն կրթության և գիտության նախարարության լիազորությունների ներքո, այլ ոչ թե դրանց մասը` քաղաքապետարանի:

 

Անդրադառնալով մայրաքաղաքի մանկապարտեզներին` Աղբալյանն առանձնացրեց գերբեռնվածության խնդիրը: Ըստ նրա` ընտրվելու դեպքում ՀՅԴ-ն ավելացնելու է մանկապարտեզների թիվը, ինչպես նաև պայմաններ է ապահովելու հատուկ կարիքներ ունեցող երեխաների համար: «Մանկապարտեզները ժամանցի վայրեր չեն, այնտեղ երեխաները պետք է նախնական կրթություն ստանան, ինչն այսօր բացակայում է»,- հայտարարեց ավագանու ՀՅԴ թեկնածուն:

 

Նա կարևորեց նաև դպրոցներին արտաբյուջետային ֆինանսավորմամբ ապահովելու խնդիրը: «Այսօր դպրոցների բյուջեն շատ փոքր է: Դա է պատճառը, որ դպրոցները մեծ ֆինանսավորում ապահովելու համար հավելագրումներ են կատարում»,- նշեց Աղբալյանը: