Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Անցած շաբաթվա վերջին ՀՀ կապի և տրանսխպորտի նախարարի աշտոնակատար Գագիկ ԲԵգլարյանի հրամանով զբաղեցրած պաշտոնից ազատվել է «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի իդականացման կազմակերպության պետա֊կան ոչ Աոևտրային կազմակերպոթյուն» ՊՈԱԿ-ի գլխավոր գործադիր տնօրեն Արա Հովսեփյանը: Պաշտոնական պատճառաբանությունը Արա Հովսեփյանի սեփական դիմումն է:
Իրադարձությանը, մեղմ ասած, շարքային չէ: Պաշտոնից ազատվում Է մի անձ, որը ղեկավարում էր ավելի քան 500 միլիոն դոլարանոց մի ծրագիր: Դա Հայաստանոմ իրականացվող ամենախոշոր ծրագիրն է վերջին մի քանի տարիների ընթացքոմ: Արա Հովսեփյանը «Հայկական ժամանակ»-ի հետ ունեցած հեռախոսազրույցում հրաժարվել է որեէ կերպ մեկնաբանել, թե ինչու է որոշել հեռանալ պաշտոնից:
ԶԼՄ-ները պնդում են. որ նախարարի պաշտոնակատար Գագիկ Բեգյարյանը վրեժ է լուծում Հովսեփյանից քանի որ վերջինս որոշակի մասնակցություն Է ունեցել Երեւանի քաղաքապետի պաշտոնից իրեն հեռացնելու գործում: Իսկ Հովսեփյանն էլ Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Սինասյանի մերձավոր շրջապատի մարդկանցից է. բայց քանի որ Մինասյանին այլեւս պատվավոր աքսորի են ուղարկել Վատիկան, եւ նա այլեւս չի կարողանում լիարժեք պաշտպանել իր մարդկանց, ուստի Գագիկ Բեգլարյանն արդեն ի զորու Է վրեժ լուծելու:
Ներիշխանական խոհանոցին ծանոթ մարդկանց համար այստեղ ոչ մի տարօրինակ բան չկա, այնպես որ այս վարկածը կարող է ամբողջությամբ բացատրել տեղի ունեցածը: Բայց այն, ինչ կատարվում է բուն ծրագրերի իրականացման առումով, պակաս ուշագրավ չէ: «Հյուսիս-հարավ մայրուղին», որը պետք է իրար կապի հյուսիսային Բավրա հարավային Մեղրի անցակետերը, պետք է ունենա 556 կիլոմետր երկարություն: Դրա շինարարության համար Ասիական զարգացման բանկը պատրաստակամություն է հայտնել հատկացնել 500 միլիոն դոլարի վարկ: Եվս 100 միլիոն դոլարի վարկ տրամադրելու համաձայնագիր ստորագրվել է Եվրասիական բանկի ՝ ընդամենը 20 օր առաջ:
Վերը նշված 500 միլիոնից 230 միլիոնը Ասիական զարգացման բանկը հատկացրել է դեռ 2 տարի առաջ: Թվում է, թե ոչ մի խնդիր չկա և այս ահռելի ծրագիրը պետք է սկսի իրագործվել: Բայց այս ծրագիրը մշտապես պարուրված Է եղել խորհրդավորոթյան քողով: Շինարարական աշխատանքները 1,5 տարով ուշացնելու պատճառով ՀՀ Կառավարությունը Ասիական բանկին արդեն իսկ մոտ 300 հազար դոլարի տուգանք է վճարել:
Մի քանի ամիս առաջ՝ նախագահական ընտրությունների քարոզարշավի օրերին, Աշտարակի մերձակայքում մեծ շուքով մեկնարկ տրվեց ծրագրի մի հատվածի հողային աշխատանքներին: Այսօր այդ կողմերում նույնիսկ տեխնիկա չկա կանգնած: Ինչ արվել Է այդ օրերին, դրանից այս կողմ ոչ մի աշխատանք չի կատարվել: Այժմ շինհրապարակում կատարյալ անդորր Է: Ծրագրի կատարումը իրոք կասկածելի ընթացք ունի, եւ դրան «Հայկական ժամանակ»-ը խոստանում է դեռ անդրադառնալ: