Փոխարժեքներ
21 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Երբ Քննչական կոմիտեին հարցնում ենք՝ ո՞ւմ է խաբել Ստեփանակերտի քաղաքապետը, պատասխան չկա, ո՞ւմից է գույք հափշտակել, ևս պատասխան չկա, հարցնում ենք՝ 3 ամիս քննվող վարույթով ինչո՞ւ չունենք մինչև հիմա ճանաչված տուժող, անհասկանալի հիմնավորում են բերում, հարցնում ենք՝ ինչպե՞ս է խաբել, ասում են՝ իր որոշումներում նշել է քաղաք Ստեփանակերտը, ոչ թե՝ Երևանը, կամ ասում են՝ այլևս չի կարող հանդիսանալ Ստեփանակերտի քաղաքապետ, նա նախկին քաղաքպետն է, որովհետև Ստեփանակերտը գտնվում է Ադրբեջանի տիրապետության տակ»,-այս մասին Yerkir.am-ի տաղավարում ասաց փաստաբան Ռոման Երիցյանը՝ անդրադառնալով Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանին վերագրվող մեղադրանքին ու դատական ակտին։
Հիշեցնենք, որ երեկ դատարանը որոշեց վարչական հսկողություն կիրառել Ստեփանակերտի քաղաքապետի նկատմամբ։ Մինչ այդ, Վերաքննիչ դատարանը վճիռ էր կայացրել՝ նշելով, որ ազատության սահմանափակման հետ կապված խափանման միջոց չի կարող կիրառվել։
Փաստաբանի խոսքով՝ առաջին ատյանի դատարանը պարտավոր էր, առնվազն, հարգել Վերաքննիչի որոշումը և, հետևելով դատարանի որոշմանը, քննիչի միջնորդութունը մերժեր։
«Քիչ էր մնում առաջին ատյանի դատարանն իր ոորշման մեջ նշեր, որ ժամին պետք է շնչի քաղաքապետը, և որ ժամին՝ արտաշնչի»,-ասում է փաստաբանը։
Արցախցի պաշտոնյաների նկատմամբ քրեական հետապնդումների մեջ փաստաբանը միտումնավորություն է տեսնում․ «Արցախցիներին տուգանում են արդեն մեքենայում կրակմարիչ չունենալու, դեղատուփ չունենալու պատճառով, այնպիսի պատճառներ են հորինում ու նրանց ենթարկում վարչական պատասխանատվության, որ անգամ Հյուսիսային Կորեայում նորմալ համարվել չէր կարող»,-նշում է մեր զրուցակիցը։
Մանրամասն՝ տեսանյութում