կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-05-17 02:54
Աշխարհ

"Ալ Քաիդան" վրեժ է լուծում

"Ալ Քաիդան" վրեժ է լուծում
Պակիստանում զոհվել է Սաուդյան Արաբիայի հյուպատոսության ներկայացուցիչը:

Այսօր առավոտյան երկրի հարավում գտնվող Կարաչի քաղաքում նրա ավտոմեքենայի վրա հարձակում է տեղի ունեցել: Չորս անհայտ անձինք մոտոցիկլետներով մոտեցել են հյուպատոսի ավտոմեքենային եւ կրակ բացել: Դիվանագետը տեղում մահացել է:

Սաուդյան Արաբիայի արտգործնախարարությունը, արձագանքելով այս միջադեպին, հայտարարել է, թե հարձակումը չի կարող «բարեպաշտ մուսուլմանների» կողմից իրականացված լինել:

Մի քանի օր առաջ անհայտ անձինք երկու ձեռքի նռնակ էին նետել հյուպատոսության վրա, սակայն ոչ ոք չէր տուժել:

«Ալ Քաիդա» ահաբեկչական խմբավորումը խոստացել էր վրեժ լուծել իր առաջնորդ Ուսամա բեն Լադենի սպանության համար, իսկ Սաուդյան Արաբիան համարվում է Վաշինգտոնի մերձավոր դաշնակիցներից մեկը: