կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2018-12-13 15:35
Աշխարհ

Ստրասբուրգի հրաձիգն ասել է, թե վրեժ է լուծում Սիրիայում իսլամականների զոհվելու համար

Ստրասբուրգի հրաձիգն ասել է, թե վրեժ է լուծում Սիրիայում իսլամականների զոհվելու համար

Ստրասբուրգի կենտրոնում մարդկանց ուղղությամբ կրակ բացած անձը հայտարարել է, թե վրեժ Է լուծել Սիրիայում արմատական իսլամականների զոհվելու համար: Այս մասին դեկտեմբերի 13-ին հայտնել է BFM հեռուստաալիքը` վկայակոչելով տաքսու վարորդի ցուցմունքները, որը ստիպված է եղել կասկածյալին ահաբեկչության վայրից տեղափոխել այլ թաղամաս. հայտնում է ТАСС-ը:

Հրազենով զինված տղամարդը դեկտեմբերի 11-ի երեկոյան կրակել է Ստրասբուրգի կենտրոնում կազմակերպված սուրբծննդյան տոնավաճառում, զոհվել է 3 մարդ, 13-ը վիրավորվել է:

Հրաձիգի որոնումները շարունակվում են: Նրա բնակարանում նռնակներ են հայտնաբերվել: