|
Փոխարժեքներ
18 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.5 |
| EUR | ⚊ | € 417.23 |
| RUB | ⚊ | ₽ 4.3074 |
| GBP | ⚊ | £ 486.54 |
| GEL | ⚊ | ₾ 139.54 |
«Այս ամենը կշարունակվի այնքան ժամանակ, քանի դեռ այս չարիքի իշխանությունը՝ Ադրբեջանի կամակատար կառավարությունը, շարունակում է մնալ իշխանության։ Քանի այս իշխանությունն այս նկարագրով կա, իրենք շարունակելու են այս բռնաճնշումները, ու այս ամենը դիտարկեք այս կոնտեքստում։ Նիկոլ Փաշինյանը, ըստ էության, այս դատավարություններով, կոնկրետ տվյալ դեպքում՝ Ռոբերտ Քոչարյանի ապօրինի կալանավորմամբ, լուծում է երկու խնդիր։ Մեկ՝ առաջիկայում այն հանձնումները, որոնք պատրաստվում է իրականացնել, դրա համար փորձում է ճանապարհի բոլոր խոչընդոտները վերացնել և ապահովագրել իրեն։ Եվ երկրորդը՝ վրեժ է լուծում։ Վրեժ է լուծում նաև Ալիևի փոխարեն, Ալիևի տեղը՝ Ալիևին դուր գալու համար։ Ես ասում եմ՝ Արցախի երեք նախագահները գտնվում են Բաքվում, չորրորդին Ալիևի ձեռքը չի հասնում, փորձում է Նիկոլ Փաշինյանի միջոցով այս դատավարությունները, բռնությունները, խոշտանգումները, սահմանափակումներն իրականացնել։ Այս ամենը պետք է նայել այս կոնտեքստում»,- դատարանի բակում, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։
Նշենք, որ Հակակոռուպցիոն դատարանում դատավոր Սարգիս Պետրոսյանի նախագահությամբ ընթանում է ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, Սեյրան Օհանյանի, Արմեն Գևորգյանի և Յուրի Խաչատուրովի գործով դատական նիստը:
Մանրամասն՝ տեսանյութում։