Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանը ապրիլի 29-ին Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի նախագահին, դատավորներին և դատարանի աշխատակազմին ներկայացրեց նորանշանակ դատավոր Լիզա Գրիգորյանին: Այս մասին հայտնում է դատական դեպարտամենտը:
Լիզա Գրիգորյանը Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր է նշանակվել Հայաստանի Հանրապետության նախագահի 2013թ. ապրիլի 4-ի հրամանագրով:
Արդարադատության խորհրդի նիստում, Հայաստանի Հանրապետության նախագահի ներկայությամբ և հանդիսավոր պայմաններում, դատավորը տվել է ՀՀ դատական օրենսգրքի 124-րդ հոդվածով սահմանված երդում` ստանձնելով դատավորի պաշտոնը: Ձևավորված ավանդույթի համաձայն` դատավորների հետ նման հանդիպումները, միաժամանակ, կրում են աշխատանքային խորհրդակցության ձևաչափ, որի ընթացքում քննարկվում են դատական իշխանությանն առնչվող բազմաթիվ հարցեր: Այս հանդիպմանը ևս Վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանը դատավորների հետ քննարկեց արդարադատության, ինչպես նաև կազմակերպչական բնույթի բազմաթիվ հարցեր: