կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-06-09 09:47
Իրավական

Հայտնի է, թե ով է լինելու Վճռաբեկ դատարանի հաջորդ նախագահը. «Հայկական ժամանակ»

Հայտնի է, թե ով է լինելու Վճռաբեկ դատարանի հաջորդ նախագահը. «Հայկական ժամանակ»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով, ՀՀ Վճռաբեկ դատարանի հաջորդ նախագահը կարող է լինել նախագահի իրավաբանական վարչության պետ 44-ամյա Գրիգոր Մուրադյանը, որը, հիշեցնենք, սահմանադրական փոփոխությունների մասնագիտական հանձնաժողովի անդամ էր։ Բանն այն է, որ 2015թ. դեկտեմբերի 6-ին տեղի ունեցած սահմանադրական փոփոխություններից հետո սահմանադրական ինստիտուտներում որոշակի փոփոխություններ պետք է տեղի ունենան։ Այդ փոփոխություններին զուգահեռ տեղի են ունենալու նաև ղեկավարների փոփոխություններ։ Վճռաբեկ դատարանի ներկայիս նախագահ Արման Մկրտումյանի պաշտոնանկության մասին խոսակցությունները վաղուց են շրջանառվում։

Որոշ տեղեկությունների համաձայն, դա, այս անգամ, այնուամենայնիվ, տեղի կունենա։ Մկրտումյանը Վճռաբեկ դատարանի նախագահն է 2008 թվականից»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում