|
Փոխարժեքներ
07 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.54 |
| EUR | ⚊ | € 428.98 |
| RUB | ⚊ | ₽ 5.0046 |
| GBP | ⚊ | £ 496.57 |
| GEL | ⚊ | ₾ 138.38 |
Վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանը տեղեկացվել է Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Իշխան Բարսեղյանի ձերբակալության մասին: Այս տեղեկությունը Yerkir.am-ի հետ զրույցում հաստատեց Դատական դեպարտամենտի արարողակարգի եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արման Խաչատրյանը՝ նշելով, որ դեպարտամենտը դեռևս չի ստացել ձերբակալման որոշումը:
Երեկ տեղեկություն տարածվեց, որ դատավորը ձերբակալվել է կաշառք վերցնելու կասկածանքով: Այս տեղեկությունն ԱԱԾ-ն դեռևս պաշտոնապես չի հաստատել: Գործի քննությունն, ամենայն հավանականությամբ, կիրականացնի ՀՀ հատուկ քննչական ծառայությունը:
Նշենք, որ, գործող օրենսդրությամբ, Հայաստանում դատավորները համարվում են անձեռնմխելի, բացառությամբ այն դեպքերի, երբ ձերբակալումն իրականացվում է հանցագործության կատարման պահին կամ անմիջապես դրանից հետո: Դատավորի ձերբակալման մասին անմիջապես տեղեկացվում են հանրապետության նախագահը եւ վճռաբեկ դատարանի նախագահը: