կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-06-05 13:01
Քաղաքական

Վճռաբեկ դատարանի նախագահը հրաժարականի դիմում է ներկայացրել

Վճռաբեկ դատարանի նախագահը հրաժարականի դիմում է ներկայացրել

ՀՀ Վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանը Բարձրագույն դատական խորհրդին ներկայացրել է իր հրաժարականի դիմումը«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Մկրտումյանն իր հայտարարության մեջ նշել է.

«Շուրջ երեսուն տարի ծառայել եմ Հայաստանի Հանրապետությանըորից յոթ տարի ՀՀ դատախազությունում՝ որպես բաժնի պետերեք տարի ՀՀ Ազգային ժողովում՝ որպես իրավաբանական ծառայության ղեկավարի առաջին տեղակալ և քսան տարի՝ ՀՀ վճռաբեկ դատարանում:

ՀՀ վճռաբեկ դատարանում աշխատում եմ դատարանի կազմավորման առաջին իսկ օրվանից՝1998 թվականի հուլիսի 8-իցտասը տարի պաշտոնավարել եմ որպես ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի նախագահտասը տարի՝ որպես ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ:

Հայաստանի Հանրապետությունում իրականացված օրենսդրական (մասնավորապես՝ ՀՀ քաղաքացիական և ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքերիմի շարք այլ օրենքների նախագծերի մշակումև դատաիրավական (մասնավորապես՝ դատավորների մասնագիտացում՝ ըստ քաղաքացիականքրեական և վարչական ոլորտներիդատական ատյանների ֆունկցիոնալ տարանջատման սկզբունքի ներդրում և այլնբարեփոխումների համար արժանացել եմ ՀՀ վաստակավոր իրավաբանի բարձր կոչմանըՀայաստանի Հանրապետության արդարադատության համակարգում նախադեպային իրավունքի ներդրման և իրականացման վերաբերյալ գիտական հետազոտության համար ինձ շնորհվել է իրավագիտության դոկտորի գիտական աստիճան:

Այս տարի ՀՀ վճռաբեկ դատարանի կազմավորման քսանամյա տարելիցն էինչի կապակցությամբ սրտանց շնորհավորում եմ իմ բոլոր գործընկերներին և գտնում եմոր ժամանակի հրամայականն է հնարավորություն ընձեռել փորձառու երիտասարդներին դրսևորելու իրենց գիտելիքներըուժըեռանդը՝ նախադեպային իրավունքի և արդարադատության համակարգի հետագա զարգացման դժվարին ու պատասխանատու գործում:

Հիմք ընդունելով վերոգրյալը՝ խնդրում եմ ընդունել իմ հրաժարականը ևղեկավարվելով ՀՀ դատական օրենսգրքի 35-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջներովայն լուծել հերթական նիստում՝ իմ բացակայությամբ»: