Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Ժառանգություն» կուսակցության ղեկավար, «Նոր Հայաստան» քաղաքացիական շարժման հիմնադիր Րաֆֆի Հովհաննիսյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց, որ այսօրվանից մասնակցելու է «Բարև Երևան» դաշինքի քարոզարշավին:
«Ես լինելու եմ Երևանի բոլոր համայնքներում: Համարում եմ, որ պայքարը պետք է լինի բոլոր հարթություններում` առանց հիասթափվելու»,- ասաց նա և համոզմունք հայտնեց, որ իրենց դաշինքը հաղթելու է մայիսի 5-ին:
Ըստ նրա` «Բարև Երևան» դաշինքը երիտասարդական է, մտավորական, վերկուսակցական:
Անդրադառնալով իրենց որդեգրած քղաքականությանը` Հովհաննիսյանն ասաց. «Թող ոչ ոք իմ օրիգինալ միտքն իրեն չվերագրի: Ես զարմանում եմ, թե ինչպես այն քաղաքական գործիչները, ովքեր փետրվարի 18-ին ոչինչ չարեցին, սակայն այժմ գնահատականներ են տալիս ուրիշի արածներին: Թող ամեն մեկն իր մասին խոսի»: