Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Րաֆֆի Հովաննիսյանը հաջորդ շաբաթ կմիանա Սյունիքի թիվ 38 ընտրատարածքում ԱԺ մեծամասնական ընտրակարգով լրացուցիչ ընտրություններում «Ժառանգությունից» առաջադրված Սամվել Հայրապետյանի քարոզարշավին: Այս մասին, yerkir.am-ի հարցին ի պատասխան, հայտնեց «Ժառանգության» նախագահը:
Ըստ նրա` թեկնածուների միջև լարվածություն է նկատվում: «Մեր թեկնածուն բավականին պարկեշտ քաղաքացի է: Նա հերթական անակնկալն է մատուցում բոլորին. գյուղից գյուղ շրջելով` պայքարում է հսկա կուսակցական բուրգի դեմ»,- ասաց Հովհաննիսյանը և հավելեց, որ իրենց թեկնածուն վայելում է սյունեցիների մեծ մասի համակրանքը:
Սյունիքում սեպտեմբերի 29-ին պատգամավորի թափուր աթոռի համար կպայքարի 3 թեկնածու՝ ՀՀԿ-ական Արմեն Կարապետյանը, ինքնաառաջադրված անկուսակցական, «Կապանի ՀՀԳ» ՍՊԸ-ի տնօրեն Վահրամ Հովհաննիսյանը եւ «Ժառանգությունից» առաջադրված` Կապանի բնակիչ, ազատամարտիկ Սամվել Հայրապետյանը: