Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
ՊԲ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի մարտական դիրքում հակառակորդի կողմից արձակված գնդակից հրազենային վիրավորում է ստացել 1993թ. ծնված Իսրայել Գառնիկի Թարվերդյանը: Դեպքը տեղի է ունեցել ապրիլի 24-ին, սակայն ՊԲ-ն այսօր է հաղորդագրություն տարածել:
Հիշեցնենք, որ ավելի վաղ գրել էինք, որ «Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրները տեղեկացերլ էին, որ ապրիլի 24-ին՝ ժամը 22:10-ի սահմաններում, Լեռնային Ղարաբաղի Հադրութի շրջանի զորամասերից մեկում՝ հայ-ադրբեջանական սահմանին, կրակոցներ են հնչել, ինչի հետևանքով զինվոր է վիրավորվել: Սակայն թերթը բացահայտել է ուշագրավ իրողություն: Գյուղապետը, լսելով տեղեկությունը, զարմացած ասել է, թե վիրավորված զինվորը հենց իր բարեկամն է. «Նրանք մեր կողքի տանն են ապրում, բայց այդ մասին չգիտեմ՝ տեղյակ են, թե` ոչ: Ես առաջինը Ձեզանից եմ լսում այդ մասին»:
Ավելի ուշ, երբ համայնքապետը զրուցել է վիրավոր զինվորի հարազատների հետ, «Ժողովուրդ»-ին տեղեկացրել է, որ ընտանիքի անդամները ևս տեղյակ չէին կատարվածից և, լսելով լուրը, շտապել են Արցախ: