կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-02-15 18:40
Տնտեսական

Նախագահը հայտնեց նոր ''Նաիրիտ'' կառուցելու ծրագրի մասին

Նախագահը հայտնեց նոր ''Նաիրիտ'' կառուցելու ծրագրի մասին

Տնտեսության ճակատագիրը լավ կլինի, մենք մտել ենք որոշակիության փուլ. այսօր հայտարարեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ու պարզաբանեց, թե որքան էլ ասեն' ՄՄ անդամակցությունն անցնում է հարթ ու առանց խնդիրների, հասարակության մեջ ու ներդրողների համար անորոշություն կար, թե որ ուղղությունն է ընտրելու Հայաստանը, եւ այդ ուղղությունն ինչ խնդիրներ է բերելու: Նախագահը հավաստիացրեց, թե արդեն կա որոշակիութուն, ինչը հուշում է, որ կարող ենք որոշակի առաջընթաց ունենալ:

 

«3 միլիոնանոց ժողովրդի համար բացվել է գրեթե 200 միլիոնանոց շուկա' գրեթե նույն հնարավորություներով, եւ մենք օգտվելու ենք այդ հնարավորություններից: Մենք նաեւ ունենք ծրագրեր IT տեխնոլոգիաների բնագավառներում, որտեղ ավանդաբար մեծ աճ ունենք»,- ասաց Սերժ Սարգսյանը:

 

Նա հայտնեց, թե լուրջ առաջընթաց է սպասվում լեռնահանքային արդյունաբերության ոլորտում, եւ Հայաստանը եկող տարի ունենալու է 80-100 հազար տոննա պղնձի խտանյութի արդյունահանում: Սա այն քանակությունն է, նշեց նախագահը, որն արդեն թույլ է տալիս ունենալ պղնձաձուլական ձեռնարկություն: Իսկ այդ ձեռնարկությունը չի կարող լինել առանց ծծմբաթթվի արտադրության, այսինքն' նաեւ ծծմբաթթվի արտադրության գործարան էլ կստեղծվի:

 

Սերժ Սարգսյանն ասաց, թե որոշ սադրիչներ «Նաիրիտի» աշխատակիցներին են ոտքի հանել, այնինչ նախատեսվում է նոր «Նաիրիտ» կառուցել: Նա հավաստիացրեց, որ եկող տարի, համենայն դեպս, այդ նոր «Նաիրիտի» նախագծա-նախահաշվարկային աշխատանքները ավարտին կհասցվեն:

 

2014 թվականը, նշեց Սերժ Սարգսյանը, նաեւ առարկայական է դառնալու Գեղարքունիքի մարզում ձկնարդյունբերական մեծ համալիրի ստեղծման համար, իսկ այս ծրագրի նպատակն է ունենալ տարեկան 50 հազար տոննա ձկնարտադրություն ու վերամշակում:

 

«Ունենք լուրջ ծրագրեր ջերմոցաշինության զարգացման գործում եւ այլն»,- թվարկեց Սերժ Սարգսյանը' վստահեցնելով, որ տնտեսությունը, այնուամենայնիվ, կզարգանա: