|
Փոխարժեքներ
28 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.78 |
| EUR | ⚊ | € 446.44 |
| RUB | ⚊ | ₽ 4.7824 |
| GBP | ⚊ | £ 509.98 |
| GEL | ⚊ | ₾ 140.95 |
Ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը հաղորդում է, որ օգոստոսի 1-ի լույս 2-ի գիշերրը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ ուժերի շփման գծում տեղի ունեցած մարտերի ժամանակ սպանվել է երեք ադրբեջանցի:
Իսկ ադրբեջանական haqqin.az-ը տալիս է ադրբեջանական կողմի 4 սպանվածների անունները՝ Պարվին Ալիև, Ռահիլ Հուսեինով, Էլչին Ահմեդով, Սարհան Գուլիև:
Ինչպես նշել էինք, օգոստոսի 1-ի լույս 2-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսարևելյան /Մարտակերտի/ ուղղությամբ հակառակորդը հերթական անգամ ձեռնարկել է հետախուզադիվերսիոն գործողություն: Պաշտպանության բանակի առաջապահ ստորաբաժանումները ժամանակին հավաստանշել են հակառակորդի հատուկ ջոկատայինների առաջխաղացումը և վերջիններիս պատճառելով մարդկային ու նյութական կորուստներ, հետ շպրտել իրենց ելման դիրքեր:
Ցավոք թեժ դիմակայության ընթացքում կորուստ է ունեցել նաև հայկական կողմը: Հայրենիքի պաշտպանության ժամանակ արիաբար մարտիրոսվել է ՊԲ զինծառայող 1989թ. ծնված Զորիկ Ժիրայրի Գևորգյանը: