կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2021-11-23 18:51
Քաղաքական

Ձեզ դիմում է հայ մայր, միաբա՛ն եղեք, կանգնե՛ք մեր զինվորի կողքին, պաշտպանե՛նք մեր սահմանները. զինվորի մայր

Ձեզ դիմում է հայ մայր, միաբա՛ն եղեք, կանգնե՛ք մեր զինվորի կողքին, պաշտպանե՛նք մեր սահմանները. Yerkri.am-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց Զինվորի իրավունքները պաշտպանող նախաձեռնող խմբի անդամը՝ Հանրապետության հրապարակում մեկնարկած հանրահավաքի ժամանակ: 

Նշենք, որ մեդիափորձագետ Նաիրի Հոխիկյանի, փաստաբան Արա Զոհրաբյանի, նախկին պատգամավոր Սոֆյա Հովսեփյանի և Վազգեն Պետրոսյանի նախաձեռնած Ազատագրական շարժման իրազեկման ակցիան, որն այսօր առավոտից քայլերթով  անցավ գլխավոր բուհերի՝ ԵՊՀ-ի, Պոլիտեխնիկի, Ագրարային, Բժշկական, Տնտեսագիտական, Մանկավարժական համալսարանների մոտով, եզրափակվեց Հանրապետության հրապարակում  հանրահավաքով՝ հայտնում է Yerkir.am-ը։

Շարժմանը երեկվանից միացել են տարբեր հասարակական-քաղաքական գործիչներ և կազմակերպություններ: 

Հիշեցնենք, որ ավելի վաղ Շարժման հիմնադիրներից Նաիրի Հոխիկյանը տարածել էր մեկնարկած Ազատագրական շարժման նպատակը, որը ներկայացնում ենք ստորև. 

«Հայրենակիցներ, մեկնարկել է ազատագրական շարժումը, որի նպատակն է.

- կանխել սահմանագծման և սահմանազատման հակահայկական ծրագիրը, այդ թվում՝ պահանջելով հրապարակել ստորագրման ներկայացված փաստաթղթերը,

- թույլ չտալ միջանցք տրամադրել թշնամուն,

- պահանջել, որ Հայաստանի իշխանությունները լիարժեք զինեն առաջնագիծը և պաշտպանեն ՀՀ տարածքային ամբողջականությունը:

Մեր պայքարը հայկական պետականության պահպանման համար է։ Մեր երկրի անվտանգությունը ամեն մեկիս ձեռքում է' Սյունիքից մինչև Տավուշ, Շիրակից մինչև Արցախ»։

Մանրամասները՝ տեսանյութում: