Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ապրիլի 7-ին հրազենային ծանր վնասվածք ստացած ժամկետային զինծառայող Արման Լազգիյանը հիմա բուժումը շարունակում է Գերմանիայում՝ Համբուրգի կլինիկայում:
Yerkir.am-ի հետ զրույցում «Բարև Երևան» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը հայտնեց, որ Լազգիյանը դեռևս չի տեղափոխվել վերականգնողական կենտրոն:
«Ես Արմանի հոր հետ եմ կապ պահպանում, ով նույնպես Գերմանիայում է: Գիտենք, որ տղային վիրահատել էին պառկելախոցի համար, և վիրահատությունից հետո վերքը, կարծես, փակվում է: Խնդիրն այն է, որ Արմանին ինտենսիվ վերականգնողական կենտրոն տեղափոխելու համար մեծ գումար է անհրաժեշտ, որն այդպես էլ չի հավաքվում»,- ասաց Բախշյանը:
Նա տեղեկացրեց նաև, որ Արմանն արդեն նստում է, մնում է` շարժողունակության մյուս խնդիրներն էլ լուծվեն:
Հիշեցնենք, որ 19-ամյա զինծառայողը վիրավորում է ստացել Թալիշում. գնդակը մտել է կոկորդից, ողնաշարով դուրս եկել՝ վնասելով կերակրափողը, շնչափողը, ձայնալարերը, ողնաշարը, ողնուղեղը: Նրան տեղափոխել են Մատաղիս, հետո` Մարտակերտ, այնուհետև` ուղղաթիռով հասցրել Երեւան: Լազգիյանը մի քանի վիրահատությունների է ենթարկվել, հետո տեղափոխվել Գերմանիա` բուժումը շարունակելու:
***
HSBC բանկում Արման Լազգիյանի անունով բացվել են հաշվեհամարներ՝
217-006057517001 ՀՀ դրամ
006057517101 ԱՄՆ դոլար
006057517102 ԵՎՐՈ
006057517103 ՌԴ ռուբլի
SWIFT: MIDLAM22