Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանը կանգնած է լուրջ երկընտրանքի առաջ, նրան առաջարկվում է գլխավորել ՀԱԿ դաշինքը, հնարավոր է՝ նաև նույնանուն խմբակցությունը:
«168 ժամը» գրում է, որ ՀԱԿ կուսակցությանը չանդամակցած կուսակցությունները ցանկանում են հանդես գալ ՀԱԿ անվան տակ, համարելով, որ ՀԱԿ-ը շարունակում է գոյություն ունենալ՝ որպես դաշինք: Նրանց պետք է նոր առաջնորդ, և նրանք առաջարկում են, որ դա լինի Ստեփան Դեմիրճյանը: Այս առումով հետաքրքիր է հիշել գրեթե մեկ տարվա վաղեմությամբ մի դեպք: Երբ անցյալ տարի պետք է ընտրվեր Աժ ՀԱԿ խմբակցության ղեկավար և առաջադրվել էր երկու թեկնածու Լևոն Զուրաբյանը և Հրանտ Բագրատյանը, Ստեփան Դեմիրճյանը հայտարարել էր, որ ինքը չի մասնակցելու քվեարկությանը:
Դեմիրճյանն իր բոյկոտը չէր բացատրել, բայց դժվար չէ հասկանալ, որ, ըստ ամենայնի, նա խմբակցության ղեկավարի ամենաարժանավոր թեկնածու համարում էր հենց իրեն, և, թերևս, վիրավորվել էր, որ իր թեկնածությունը չի առաջադրվել: Առաջին քվեարկության ժամանակ երեքական ձայն էին ստացել Լ.Զուրաբյանը և Հրանտ Բագրատյանը, բայց Տեր-Պետրոսյանի միջամտության արդյունքում՝ Լևոն Զուրաբյանն ընտրվեց 4-2 հարաբերակցությամբ: Ստեփան Դեմիրճյանը կարող է վերականգնել խախտված պատմական անարդարությունը փոխարինելով Լևոն Զուրաբյանին: