կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2016-11-22 21:23
Հասարակություն

Վստահելի, գաղտնապահ, ամուր ու պինդ դաշնակցական Արա Դեմիրճյանը

Վստահելի, գաղտնապահ, ամուր ու պինդ դաշնակցական Արա Դեմիրճյանը

Ինչպես արդեն հայտնել ենք՝ նոյեմբերի 16-ին, կարճատև հիվանդությունից հետո իր մահկանացուն է կնքել ՀՅԴ Բյուրոյի երկար տարիների գործավար (աշխատակազմի ղեկավար)՝ Արա Դեմիրճյանը:

Թեև նրա հուղարկավորությունը տեղի է ունեցել Լիբանանում, այսօր Երևանում, Կոնդի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցում, կայացավ Արա Դեմիրճյանի հոգեհանգիստը: Հոգեհանգստին ներկա էին ՀՅԴ Բյուրոյի, ԳՄ-ի անդամներ, հարազատներ և պարզապես դաշնակցական ընկերներ: Հոգեհանգստի պատարագից հետո ՀՅԴ Բյուրոյի նախկին անդամ Մարիո Նալբանդյանը նշեց, որ Արա Դեմիրճյանի մահը սգում է ամբողջ դաշնակցական մեծ ընտանիքը:

«Սգում է, որովհետև նա գործի, գրչի, նաև լուրջ պատասխանատվություններ ստանձող մարդ էր: Ընկեր Արան Լիբանանի քաղաքացիական պատերազմի օրերին լայն պարտականություններ է իրականացրել: Երբ ղարաբաղյան շարժումը սկսվեց նա եկավ և գործեց Հայաստանում: Կարճ ժամանակ հետո նրան արգելվեց Հայաստան մուտք գործել՝ օրվա իշխանության կողմից, օրվա ռեժիմը Դաշնակցության դեմ պայքար էր այդ ժամանակ ծավալել»,- ասաց նա, հավելելով՝ դա պատճառ չեղավ, երբ հնարավոր եղավ՝ նա նորից վերադարձավ Հայաստան: Ըստ Նալբանդյանի՝ Արա Դեմիրճյանը չէր սիրում աչքի ընկնել և մի կողմ քաշված իր գործն էր սիրում անել:

«Նրա կարևոր գործերից մեկն էր սերունդ պատրաստելը, դաստիարակելը: Նա գաղտնապահ էր, վստահելի, ամուր ու պինդ դաշնակցական ընկեր: Միշտ նվիրված էր իր ժողովրդին, իր ընկերներին: Նա օրինակելի հայ մարդու տիպար էր»,- հավելեց Նալբանդյանը։