Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Արսենալ»-ը մեծ երկընտրանքի առջև է` չգիտի` Հենրիխ Մխիթարյանի համար հարկավո՞ր է մուտքի արտոնագիր ստանալու դիմում ներկայացնել, քանի որ թիմը դուրս է եկել Բաքվում անցկացվելիք Եվրոպայի լիգայի եզրափակիչ, որտեղ կմրցի «Չելսի»-ի դեմ: Այս մասին տեղեկացնում է BBC-ն` նշելով, որ եզրափակիչ խաղը տեղի կունենա մայիսի 29-ին:
Գործակալությունը հայտնում է, որ Հայաստանի ազգային հավաքականի ավագ Մխիթարյանը «Արսենալ»-ի և նախկին թիմի` «Դորտմունդի» կազմում բաց է թողել Ադրբեջանում կայացած խաղերը, քանի որ Հայաստանի և Ադրբեջանի միջև չկան դիվանագիտական հարաբերություններ Լեռնային Ղարաբաղի երկարատև հակամարտության պատճառով:
2015 թվականին «Բորուսիա Դորտմունդ»-ի կազմում Մխիթարյանը չի մասնակցել ադրբեջանական «Գաբալա» թիմի դեմ հանդիպմանը անվտանգության նկատառումներով, ընդ որում` թիմի պահանջով:
Մխիթարյանը նաև չի մասնակցել «Արսենալ»-«Ղարաբաղ» (3-0)` հոկտեմբերին տեղի ունեցած հանդիպմանը թիմի գլխավոր մարզիչ Ունայի Էմերիի հրահանգով, մինչդեռ ՈւԵՖԱ-ն առաջարկել էր իր աջակցությունը մուտքի արտոնագիր ստանալու հարցում: «Ղարաբաղ» ՖԱ-ի գլխավոր մարզիչ Ղուրբան Ղուրբանովի խոսքով` «Արսենալ»-ն այդ քայլով փորձել է «պաշտպանել Մխիթարյանին» Ադրբեջանում հնարավոր «ճնշումներից»: «Եթե Մխիթարյանը գա Ադրբեջանը, առաջին անգամ չի լինի: Շատ հայ մարզիկներ են եկել, բայց դա «Արսենալ»-ի ընտրությունն է: Թիմն այն կարծիքին է, որ Մխիթարյանը կվախենա 60.000 ադրբեջանցի երկրպագուներից»,- ասել էր նա:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Եվրոպա լիգայի խաղարկությունում Լոնդոնի «Արսենալ»-ը կիսաեզրափակիչի պատասխան խաղում 4:2 հաշվով հաղթել է «Վալենսիա»-ին և դուրս եկել եզրափակիչ:
Նշենք, որ ապրիլ ամսին ՈւԵՖԱ-ն հայտարարել էր, որ կաջակցի Մխիթարյանին վիզա ստանալու հարցում:
****
Ի դեպ, ըստ championat.com-ի, Ադրբեջանի ֆուտբոլային ֆեդերացիայի ասոցիացիան վստահեցրել է «Արսենալ»-ին և Եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների միությանը այն բանում, որ Հենրիխ Մխիթարյանը խնդիր չի ունենա Ադրբեջան մուտք գործելու հետ կապված: