Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
«Հրապարակ» թերթը գրում է. «Խորհրդարանական ընդդիմությունը բարդ երկընտրանքի առաջ է կանգնած՝ առաջադրե՞լ ՀՀ նախագահի թեկնածու՝ իմանալով, որ խորհրդարանական մեծամասնությունը չի ընտրի նրան, թե՞ չառաջադրել` նույն հիմնավորմամբ եւ բացելով քննադատությունների դաշտ, որ այդ տրամաբանությամբ խորհրդարանում գտնվելն անիմաստ է դառնում։
«Պատիվ ունեմ» խմբակցությունում կարծես որոշել են, որ, անկախ ամեն ինչից, իրենք թեկնածու չեն առաջադրի, սակայն եթե «Հայաստան» դաշինքն առաջադրի, կսատարեն ընդդիմադիր թեկնածուին։ Թեպետ ՀՀԿ-ում օրերս քննարկել են Դավիթ Հարությունյանի թեկնածությունը, սակայն վերջինս չի համաձայնել եւ խորհուրդ է տվել չմտնել մի դաշտ, որտեղ նախապես պարզ է գործընթացի ելքը։ Իսկ «Հայաստան» դաշինքում վերջնական որոշում դեռեւս չունեն»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում