Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Arc Publications բրիտանական նշանավոր հրատարակչություններից մեկը լույս է ընծայել «Ժամանակակից վեց հայ բանաստեղծներ» ժողովածուն: Գիրքը հրատարակվել է «Նոր ձայներ Եվրոպայից եւ այն կողմ» մատենաշարով եւ երկլեզու է (անգլերեն եւ հայերեն):
Գրքում ընդգրկված են Հրաչ Սարուխանի, Խաչիկ Մանուկյանի, Անատոլի Հովհաննիսյանի, Ազնիվ Սահակյանի, Վիոլետ Գրիգորյանի, Հասմիկ Սիմոնյանի ստեղծագործությունները: Հրատարակիչների մասնակցությամբ` ժողովածուն կազմել է Ռազմիկ Դավոյանը, թարգմանիչն է Արմինե Թամրազյանը: Գրքի շապիկը ձեւավորված է Մինաս Ավետիսյանի հեղինակած գեղանկարով:
ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը նշել է, որ ժողովածուն մեր գրական, հրատարակչական ավանդույթների արժանի շարունակությունն է, եւ այն միավորում է ոչ միայն հայկական ու բրիտանական մշակույթը, այլեւ յուրովի կարեւորում այն կամուրջը, որը ստեղծել է Անգլիայի մեծ զավակ Ջորջ Բայրոնը դեռ 19-րդ դարում:
«Հենց Բայրոնն էր, ով, Վենետիկի Սուրբ Ղազար կղզում գտնվող Մխիթարյան միաբանությունում սովորելով հայերեն, դարձավ առաջին հայագետներից ու մեր ժողովրդի իսկական բարեկամներից մեկը: Պատահական չէ ասվել. «Եթե Անգլիային պատկանում է բանաստեղծի մարմինը, իսկ Հունաստանին՝ նրա սիրտը, ապա իր հոգու մի մասը դուք՝ հայերդ եք ժառանգում, թերեւս ազնվագույնը, քանզի ձեզ են մնում բանաստեղծի խաղաղությունն ու մտերիմ սերը»,- ասել է Աբրահամյանը: