|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Հայերից և թուրքերից բաղկացած մի խումբ դեկտեմբերի 6-ին Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում սահմանել է աշխարհի` ամենաերկար ձեռքսեղմման ռեկորդը. հայտնում է hurriyet.com-ը:
Թատրոնի դերասաններ` հայազգի Հովհաննես Աջինյանի ու թուրք Դենիզ Բարըշի 43 ժամվա ձեռքսեղմումը աշխարհի ռեկորդ է սահմանել: Այն գրանցվել է «Գինեսի» գրքում:
«Սա այդքան հեշտ չէ, որքան թվում է: Բայց վերջապես կարողացանք իրականացնել դա: Թեեւ երկու երկրների միջև պատմական անհամաձայնություններ կան, մենք ցույց տվեցինք, որ սա պետք է սովորական մարդկանց հարաբերությունների վրա չազդի»,- ասել են ռեկորդակիրները:
Նշենք, որ այս միջոցառման կազմակերպիչը TANGO Network-ն էր, որի նպատակը երկու երկրների միջև փակ սահմանների վրա ուշադրություն հրավիրելն էր: