Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
2010 թ. ծնվել է 44.810 երեխա. 2009 թ. համեմատ` 1 տոկոս աճ է գրանցվել: 1000 բնակչի հաշվով Հայաստանում ծնվել է 13.8 երեխա՝ նախորդ տարվա 13.7-ի համեմատ:
Ազգային վիճակագրական ծառայության մարդահամարի և ժողովրդագրության բաժնի պետ Կարինե Կույումջյանը լրագրողների հետ հանդիպման ընթացքում ներկայացրեց ամուսնությունների և ամուսնալուծությունների, ինչպես նաև ծնունդների ու մահվան վերաբերյալ 2010 թ. վիճակագրությունը:
2010 թ. ծնված աղջիկներին ամենաշատը անվանակոչել են Մանե, Միլենա, Անի, Անահիտ, իսկ տղաներին՝ Նարեկ, Դավիթ, Գոռ:
Ծնունդների ամենամեծ աճ Հայաստանն ունեցել է ճգնաժամային 2009-ին՝ 7.8 տոկոսով:
Ըստ «Սոցիոմետր» կենտրոնի նախագահ Ահարոն Ադիբեկյանի՝ ծնունդների ամենամեծ աճ տեղի է ունենում սոցիալապես անապահով խավերի շրջանում։ Նրա տեղեկացմամբ՝ Հայաստանի բնակչության կշիռը շրջակա մուսուլմանական աշխարհում այս պահին կազմում է 1 տոկոս, 30 տարի հետո կիջնի մինչեւ 0.5 տոկոս։
Սոցիոլոգը կարծում է, որ աշխարհի մուսուլմանները թվաքանակով արդեն հավասարվել են կաթոլիկ քրիստոնյաներին, եւ եթե աճի այս տեմպերը պահպանվեն, ապա շուտով նրանց թիվը կհավասարվի բոլոր քրիստոնյաների թվին: Այդպիսով, աշխարհում կստեղծվի որակապես այլ իրավիճակ։
Ահարոն Ադիբեկյանը նշեց նաեւ, որ կան տաքգլուխներ, ովքեր ասում են, թե բազմամուսնությունը կբարելավի մեր ժողովրդագրական վիճակը եւ կբարձրացնի ծնելիությունը:
Վերջինիս պնդմամբ` ծնելիության մակարդակի` միջազգային թվերին չհամընկնելու պատճառով մենք հայտնվել ենք Կարմիր գրքում: