կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-05-03 12:09
Քաղաքական

Րաֆֆի Հովհաննիսյանն ընդդիմության ճաշակով չէր

Րաֆֆի Հովհաննիսյանն ընդդիմության ճաշակով չէր

Երեւանի ավագանու ընտրությունների միջոցով պետք է իրականացնել համակարգային փոփոխություն. այս ընտրություններն ունեն բացառիկ քաղաքական նշանակություն, քանի որ ինչ-որ մի օղակում ընդդիմությունը կարող է կասեցնել իշխանության քաղաքական մենաշնորհը: Այս մասին ԱԺ ավանդական ճեպազրույցում ասաց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը

 

Ըստ նրա` նախագահական ընտրությունների ժամանակ ուժերը քաղաքական էգոիզմ ցուցաբերեցին, եւ եթե հիմա նույն այդ ուժերը իրենց չպահեն այնպես, ինչպես պահեցին փետրվարի 18-ին, ամեն ինչ հաջողությամբ կարող է պսակվել: Հակոբյանը նշեց, որ թեեւ նախագահական ընտրությունների ժամանակ հայտարարում էին, որ կողմ են ժողովրդական շարժմանը, բայց ամեն ինչ արեցին, որ պախարակեն, թուլացնեն շարժումը:

 

Նա ընդգծեց, որ ՀԱԿ առաջնորդը քաղաքական մահախոսական կարդաց Րաֆֆի Հովհաննիսյանի հասցեին, թեեւ հայտարարում էր, որ ընդդիմադիրներին չեն քննադատելու, բայց անմիջապես անցան հարձակման: «Մենք քինախնդիր չենք, դա քաղաքական կատեգորիա չէ: Մենք պատրաստ ենք թե' ընտրությունների պահին, թե' ավագանու ձեւավորումից հետո համագործակցել, բայց դա պայմանավորված կլինի նրանով, թե ոչ իշխանական ուժերն ինչ կեցվածք են որդեգրել ընտրությունների ժամանակ եւ ինչքանով են անկեղծ հետընտրական ցանկություններում: Այդ երեսպաշտությունից ընդդիմադիր դաշտը ճողվածք է ստացել: Րաֆֆի Հովհաննիսյանը, որ ընտրվել էր նախագահ, իրենց ճաշակով չէր, եւ նրանց գործնական բոլոր քայլերն ուղղված էին, որպեսզի Սերժ Սարգսյանը շարունակի իր հետագա պաշտոնավարումը»,- հայտարարեց Հակոբյանը: