|
Փոխարժեքներ
30 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.2 |
| EUR | ⚊ | € 416.96 |
| RUB | ⚊ | ₽ 4.6098 |
| GBP | ⚊ | £ 486.75 |
| GEL | ⚊ | ₾ 139.47 |
Չիլիի իշխանությունները հետաքննում են, թե ինչպես է Լոս Բոլդոս պլանտացիայում, որում շաղ է տրվել Աուգուստո Պինոչետի դիակիզման փոշին, մարիխուանայի 182 թուփ աճել:
Պլանտացիան պատկանում է Պինոչետի ընտանիքին, սակայն դիկտատորի դուստրը հավատացնում է, որ իրենք տեղյակ չեն, թե թփերն ինչպես են աճել: «Մենք այնտեղ չենք լինում: Ագարակում վայրի կենդանիներ են թափառում: Պլանտացիան պրակտիկորեն լքված է»,- ասել է Լուչիա Պինոչետը:
Բացի թփերից, ոստիկանությունը Լոս Բոլդոսում հայտնաբերել է 2 կգ չոր մարիխուանա: Պլանտացիայի մենեջերը եւ այգեպանը հարցաքննվում են. տեղեկացնում է mignews.com-ը: