կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-04-20 09:52
Քաղաքական

Կովալը ցուցակ է ուզում

Կովալը ցուցակ է ուզում

«Հայկական ժամանակը» ահազանգ է ստացել, որ Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգալդյանի հրահանգով մարզպետարանի ենթակայությամբ գործող պետական հիմնարկների ղեկավարների առջեւ պահանջ է դրվել՝ կոլեկտիվի անդամներից հավաքել մայրաքաղաքում ապրող իրենց այն ծանոթ-բարեկամների տվյալները, որոնք կպարտավորվեն Երեւանի ավագանու ընտրություններում քվեարկել Հանրապետական կուսակցության օգտին:

 

Խոսքը վերաբերում է մասնավորապես դպրոցներին: Կոլեկտիվի անդամներից պահանջում են այդ տվյալները ու միաժամանակ զգուշացնում, թե զանգահարելու են ցուցակում նշված երեւանցիների հեռախոսահամարներով՝ անձամբ նրանցից հաստատում ստանալու, որ պատրաստվում են ընտրել Հանրապետական կուսակցությանը:

 

«ՀԺ» թղթակիցը պատահական ընտրությամբ զանգահարել է Աբովյան քաղաքի դպրոցներից մեկը, որը մարզպետարանի ենթակայության է: Ներկայացել է որպես մարզպետարանի աշխատակից եւ հետաքրքրվել է ցուցակների ճակատագրով:

 

Տնօրենի, ում անունը չի նշվում հետ զրույցը ներկայացվում է ստորեւ:

 

- Ցուցակներ պիտի պատրաստեիք չէ՞ ավագանու ընտրությոնների հետ կապված, ուզում եմ հարցնել՝ ի՞նչփուլում է:

- (Տեւական լոություն-խմբ): Ինչո՞ւ եք դպրոցներին հարցնում: Դուք ո՞վ եք, կասեք:

- Ուղղակի ինձ հանձնարարել են, որ ճշտեմ, տեսնեմ՝ հիմա ի՞նչ ընթացքի մեջ է, հերթով զանգում եմ:

- Ցուցակները տվել ենք արդեն:

- Ե՞րբ եք տվել, ո՞ւմ:

- Շուտ ենք տվել օրը չեմ կարող հիշել, բայց մի քանի օր առաջ էր:

- Ո՞ւմ եք տվել:

- Ով մեզ հանձնարարել է:

- Կրթության բաժի՞ն եք ներկայացրել:

- ՉԷ, կրթության բաժինը չի հանձնարարել:

- Իսկ քանի՞ հոգու անուն կար ձեր ցուցակում... Նույն ցուցակի մասին ենք, չէ՞ խոսում, Երեւանի ավագանուընտրությունների հետ կապված՝ բարեկամների, ծանոթների ցուցակի:

- Հա:

- Իսկ անուն կարող եք նշել, ո՞ւմ եք տվել:

- Դե հիմա ես չգիտեմ ճիշտն ասած, դուք ով եք: Ով ինձանից պահանջել է, նրան էլ տվել եմ:

 

Շարունակությունը կարդացեք թերթում: