|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանին ու Կոտայքի նախկին մարզպետ, ներկայումս վարչապետի խորհրդական Կովալենկո Շահգալդյանին հաճախ կարելի է տեսնել միասին Երևանի կենտրոնական սրճարաններում կամ պարզապես զբոսնելիս, ինչ-որ բան քննարկելիս: Երկու նախկին մարզպետները պարզապես մտերի՞մ են, թե՞ լուրջ խնդիրներ ունեն` քննարկելու:
Yerkir.am-ի այս հարցը Կովալենկո Շահգալդյանը համարում է «անձնական հարաբերություններին ուղղված հարց»: «Մենք մտերիմ ընկերներ ենք վաղուցվանից և, բնականաբար, հաճախ հանդիպում ենք: Հազարավոր մարդիկ մտերիմ են միմյանց հետ ու դրա մեջ վատ բան չկա… Դե, մեր լուրջ քննարկման թեման Ուկրաինայի ու Ռուսաստանի միջև հարաբերությունները չեն»,- ասաց Շահգալդյանը:
Ի դեպ, մեր հարցին` գուցե Սուրիկ Խաչատրյանի` իշխանություն վերադառնալու հա՞րցն են քննարկում, վարչապետի խորհրդականը պատասխանեց. «Ես դրա հետ ոչ մի կապ չունեմ»:
Սուրեն Խաչատրյանը, ով, մեր տեղեկություններով, լծված է իշխանական որեւէ պաշտոնի վերադառնալու գործին, այդպես էլ մեր հեռախոսազանգերին չպատասխանեց: