Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Խնդրում եմ կասկածի տակ չդնել Սահմանադրության լեգիտիմությունը. այսօր «ՀՀ Սահմանադրություն. կարմիր և կանաչ գծեր» թեմայով խորհրդաժողովում հայտարարեց ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ Արծվիկ Մինասյանը։
Նա համամիտ չէ մտքին, որ հանրապետության նախագահը Սահմանադրությամբ չունի բավարար լիազորություններ, քանի որ նրա սահմանադրական կարգավիճակը՝ որպես անաչառ, համազգային նպատակների հետևորդ և որպես ՍԴ-ի միջոցով գործադիր ու օրենդիր մարմինների գործողություններն ու անգործությունը վիճարկելու սահմանադրական լիազորությամբ օժտված անձ, կարող է լրջագույն դերակատարում ունենալ Սահմանադրության պահպանության հարցում:
«Նախագահը կարևորագույն գործիք ունի` ուղերձով դիմել Ազգային ժողովին՝ կարգավորելու և առաջարկելու մի շարք փոփոխություններ։ Պետք է այնքան արժևորենք Սահմանադրությունը, որ այն ամենօրյա ապրելակերպ դառնա»,- նշեց Արծվիկ Մինասյանը: