Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Իրատես de fakto թերթից այսօր իմացա, որ Դաշնակցության թեւերի միջեւ ուժգնացող տարաձայնությունների արդյունքում օտարվել եմ կուսակցությունից:
Թերեւս պետք է շնորհակալություն հայտնեի թերթին, որ բարձրաձայնել է կուսակցության հետ ունեցած իմ խնդիրը՝ անշուշտ, սրտացավությունից դրդված:
Փոխարենն ուզում եմ հավաստել՝ իմ անձն այն թիրախը չէ, որ երբեւէ կարելի է օգտագործել Դաշնակցության դեմ ստոր շահարկումների համար: Չկա մի մարդ, որը կարող է վկայել, թե իր ներկայությամբ դժգոհել եմ Դաշնակցությունից կամ Դաշնակցության ներքին խնդիրներից:
Հետեւաբար ակնհայտ պետք է լինի, որ Իրատես de Facto -ի հրապարակումը հակադաշնակցական տարրերի պատվիրած հերթական էժան կեղծարարությունն է, որը ոմանց համար շարունակում է մնալ ապրելու եւ գործելու քաղաքական եւ բարոյական կերպ:
Դաշնակցությունն իմ գաղափարական ընտանիքն է` 1989 թվականի հունիսի 9-ից սկսած, եւ եթե խնդիրներ ունենամ, կփորձեմ լուծել իմ ընտանիքի ներսում:
Նշյալ հրապարակման փաստը եւս մեկ անգամ վկայում է այն անմաքուր գաղջ մթնոլորտի մասին, որտեղ որոշները քաղաքական մրցակցությունը վերածում են անբարո խաղի: Նրանց ուզում եմ ասել, որ նման հիմար քայլերով հնարավոր չէ այս կուսակցության մեջ ճեղքեր բացել եւ կամ խորացնել չեղած ճեղքերը: Թող փորձեն լինել բարոյական, եւ այդ արժանիքով կայանան ու համակրանք ձեռք բերեն այս երկրում:
Եթե հետաքրքիր է` ավելացնեմ, որ այսօր էլ զբաղված եմ կուսակցական աշխատանքներով, ինչով որ զբաղված եմ եղել` վերոնշյալ թվականից սկսած գրեթե ամեն օր:
Արտաշես ՇԱՀԲԱԶՅԱՆ