կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-03-27 16:52
Առանց Կատեգորիա

Այդ բարոյական և խիստ բարոյական ՕԵԿ-ը

Այդ բարոյական և խիստ բարոյական ՕԵԿ-ը

ՕԵԿ խոսնակներն սկսել են Տարոն Մարգարյանի գովքն անել՝ մոռանալով նույնիսկ, որ իրենց կուսակցությունն առանձին ցուցակով է գնում Երևանի ավագանու ընտրություններին, ինչը նշանակում է, որ ՕԵԿ-ը ՀՀԿ-ի մրցակիցն է և ոչ թե սատարիչը: Մեր պատկերացումներով՝ մրցակցին կարելի է արժևորել, կարելի է նրան ներկայացնել որպես արժանի հակառակորդ, բայց ոչ երբեք աստվածացնել ու համարյա խոստովանել, որ այդ մրցակցի հաջողությունից է կախված քո հաջողությունը:

 

Ի՞նչ են ուզում ասել ՕԵԿ ներկայացուցիչները, երբ արագ-արագ կրկնում են՝ մեզ բավարարում է Երևանը ղեկավարելու` Տարոն Մարգարյանի փորձը: Բնական հարց է առաջանում՝ բա ինչո՞ւ եք մեյդան եկել ու մի բան էլ ձեր ցուցակը կազմել՝ սկսած առաջին համարից: Իսկ գուցե ՕԵԿ-ում մտածում են, որ իրենք Տարոնից ավելի լա՞վ կկառավարեն Երևանը: Նման բան, իհարկե, ՕԵԿ-ից ոչ մեկի մտքով չի անցնում, և բոլորն էլ հասկանում են, որ ՀՀԿ-ի համար ՕԵԿ-ն ընդամենը լինելու է այն «զապաս տարան», որի մեջ լցնելու են Տարոնի համար «գժվող» ձայների մի մասը, որպեսզի ՀՀԿ-ն հանկարծ խայտառակ չլինի՝ խփելով 80-90 տոկոս: Երևանի ընտրությունների քաղաքականացման պարագայում դա խիստ ակտուալ է, այն առումով, որ միևնույն քաղաքական ուժը՝ ՀՀԿ-ն, չի կարող փետրվարին հազիվ հաղթել, իսկ մայիսին՝ բացարձակ հաղթանակ տանել միևնույն քաղաքում, միևնույն ընտրողների շրջանում:

 

Էդիկ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ