կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-04-02 12:24
Հասարակություն

Ամենազոր բիզնես շահը հասավ մետրոպոլիտեն

Ամենազոր բիզնես շահը հասավ մետրոպոլիտեն

Երեւանի մետրոպոլիտենում տեղադրված այս փոքրիկ ցուցանակները, որոնք գովազդում են «Beeline» ընկերությունը, փոխարինում են մետրոյից օգտվելու անվտանգության կանոնների ցուցանակներին. մետրոյից օգտվողների թիվը մեծ է, բջջայինն էլ հասանելի է նաեւ գետնի տակ, ուրեմն կարելի է նաեւ ստորգետնյա քարոզչությամբ զբաղվե: Բայց ինչո՞ւ ուղեւորների անվտանգության տեղեկացման հաշվին: Մետրոպոլիտենը, փաստորեն, բիզնես շահը բարձր է դասել ուղեւորների անվտանգությունից: Այդ դեպքում, գոնե պետք է, որ մշտապես մի քանի հոգի կանգնեն ուղեւորների կողքին եւ բացատրեն, թե ինչպես հենվել, որտեղ դնել ձեռքի ծանրոցը, երեխային գրկա՞ծ բարձրանալ, թե՞, ասենք, բազրեփոկին դրած: Պատկերացնո՞ւմ եք` մի օր որեւէ պայթյունավտանգ կամ «վտանգավոր» իրի օգտագործման հանձնարարականի փոխարեն գովազդային բուկլետ տան:

 

Սա միակ բիզնես շահը չէ, որ հետապնդել է մետրոպոլիտենը: Տարածքը, պարզվում է, վարձակալության է տրվել ինչ-որ տաղավարների: Մետրոպոլիտենի «Երիտասարդական» կայարանում արդեն պատրաստում են տաղավարներ՝  շարժասանդուղքներին չափազանց մոտ, ու ենթադրվում է, որ ուղեւորների անցուդարձի համար նախատեսված` բավականին նեղ միջանցքի ողջ երկայնքով շարունակվելու են այդ տաղավարները:

 

Երբ Խանջյան-Վարդանանց փողոցների` առանց այն էլ նեղ գետնանցումներում հայտնվեցին կրպակներ, ինչ-որ չափով ընդունելի էր, որովհետեւ այդ զույգ գետնանցումներում մշտապես մութ էր ու վտանգավոր, իսկ այժմ հսկվում են: Բայց մետրոյում հո վտանգ չկար: Փաստորեն, մի կողմից անցումներն ազատում են վաճառակետերից, մյուս կողմից` առանց այն էլ ծանրաբեռնված անցումները զոհաբերում բիզնես շահերին: