|
Փոխարժեքներ
29 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 378.86 |
| EUR | ⚊ | € 449.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.9531 |
| GBP | ⚊ | £ 517.9 |
| GEL | ⚊ | ₾ 140.57 |
Մարտի 30-ին` շաբաթ օրը, ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը և ՀՀ ԱԻ նախարար Արմեն Երիցյանը կայցելեն Կոտայքի մարզի Բալահովիտ գյուղ, որի սահմաններում գտնվող` 17.5 հա մակերեսով տարածքը ՀՀ կառավարության որոշմամբ 2010 թ. հատկացվել է ՀՀ ԱԻ նախարարությանը։
Այցելության նպատակն է տեղում ծանոթանալ տարածքին, քննարկել այնտեղ հայ-ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոն հիմնելու հնարավորությունները։
Հայ-ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոնի ստեղծման հիմնական նպատակն է արտակարգ իրավիճակների կանխարգելման, դրանց հետևանքների վերացմանն ուղղված հնարավորությունների և մեխանիզմների զարգացումն ու հզորացումը:
Կենտրոնը կնպաստի տարածաշրջանային համագործակցության զարգացմանը, կբարձրացնի բնակչության պաշտպանվածության և տարածաշրջանում տեղի ունեցած արտակարգ դեպքերին օպերատիվ արձագանքման մակարդակը: