Փոխարժեքներ
30 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.27 |
EUR | ⚊ | € 414.32 |
RUB | ⚊ | ₽ 4.0524 |
GBP | ⚊ | £ 494.49 |
GEL | ⚊ | ₾ 138.29 |
Ռուսաստանի պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուի հրամանով ականազերծման, հաշտեցման, տրանսպորտային, բժշկական եւ առեւտրակենցաղային ապահովման ռուսական մարդասիրական կենտրոններ են ստեղծվել՝ Լեռնային Ղարաբաղում խաղաղապահ գործողություն իրականացնելու համար: Այս մասին հայտնել են Պաշտպանության ազգային կառավարման կենտրոնում։
«Լեռնային Ղարաբաղում մարդասիրական բնույթի խնդիրների ամբողջ շրջանակը լուծելու համար Մարդասիրական արձագանքման միջգերատեսչական կենտրոնի (հումանիտար արձագանքի համակարգման «Հյուսիս» եւ «Հարավ» կենտրոններ, Ռուսաստանի ԱԻՆ-ի հետ համատեղ ջոկատ) կազմում ստեղծվել են հինգ լրացուցիչ կենտրոններ՝ Մարդասիրական ականազերծման կենտրոն, Պատերազմող կողմերի հաշտեցման կենտրոն (ներառյալ հոգեբանական աշխատանքի բաժինը, հեռուստառադիոհեռարձակման կայանները, «Խաղաղարարի տեղեկագիր»-ի խմբագրությունը), Տրանսպորտի աջակցության կենտրոն, Բժշկական աջակցության կենտրոն, Առեւտրակենցաղային ապահովման կենտրոն»,- հայտնում է ՏԱՍՍ-ը:
Պաշտպանության կառավարման ազգային կենտրոնում նշել են, որ Մարդասիրական արձագանքման միջգերատեսչական կենտրոնի կազմակերպչական միջուկը Ռազմատրանսպորտային ավիացիայի ինքնաթիռներով Լեռնային Ղարաբաղ է բերվել նոյեմբերի 19-ին: «2020 թվականի նոյեմբերի 20-ից այն կսկսի առաջնահերթ միջոցառումների իրականացումը»,- նշել են զինվորականները: