|
Փոխարժեքներ
28 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.93 |
| EUR | ⚊ | € 402.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.4786 |
| GBP | ⚊ | £ 480.65 |
| GEL | ⚊ | ₾ 139.06 |
Կառավարությունն այսօրվա նիստին հավանություն տվեց ՀՀ Արդարադատության նախարարությանն առընթեր օրենսդրության զարգացման կենտրոն կստեղծելու վերաբերյալ որոշմանը: Համաձայն որոշման՝ կենտրոնի ղեկավարի պաշտոնակատար է նշանակվելու Տիգրան Մարկոսյանը:
Հիմնադրամի գործունեության հիմնական նպատակն է իրավական ակտերի մշակման տարեկան ծրագրերի կազմումը, ՀՀ գործող օրենսդրության վերլուծությունը, իրավական ակտերի մեկնաբանությունների մշակումը և այլն: Կենտրոնը մշակելու է ազգային օրենսդրության հիմնական սկզբունքները, այդ թվում իրավական ակտերի տարեկան պլանները: Մյուս պետական մարմինների հետ իրականացվելու են օրեսնդրություն ստեղծելու մեթոդաբանական աշխատանքներ՝ այդ թվում միջազգային փորձի կիրառումով: