|
Փոխարժեքներ
17 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
ՀՀ փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանն ընդունել է «Այ Բի Էմ» ընկերության Եվրոպայի և Ասիայի տարածաշրջանային ղեկավար Կիրիլ Կորնիլևին՝ Հայաստանի սոցիալական ոլորտում եզակի կարողությունների ստեղծմանն ուղղված երկարաժամկետ համագործակցության հաստատման առիթով։
Որպես համագործակցության մեկնարկ` ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը և Կիրիլ Կորնիլևը ստորագրել են փոխըմբռնման հուշագիր, ըստ որի` կողմերը մտադիր են ուսումնասիրել սոցիալական ոլորտում տեխնոլոգիաների և հաշվողական համակարգերի ինտեգրման հնարավորությունները և մշակել սոցիալական ուղղվածությամբ պետության համար դրանց կիրառման լավագույն տարբերակները:
Փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը կարևորել է «Այ Բի Էմ» ընկերության հետ երկարատև բիզնես համագործակցության հաստատման փաստը, քանի որ այն առաջադրում է սոցիալական ծառայությունների ավտոմատացման համապարփակ լուծումներ, որոնք սոցիալական ոլորտում էական առաջընթաց կապահովեն՝ պարզեցնելով տեղեկատվության տարբեր աղբյուրների և վերլուծությունների հասանելիությունը, ինչպես նաև կիրառելով նորագույն տեխնոլոգիաներ՝ կմշակեն առավել հեռանկարային ծառայություններ։
Այն նաև հնարավորություն կտա ապահովելու սոցիալական ծառայությունների ինտեգրումը և բարձրորակ ծառայությունների մատուցումը մեր երկրի քաղաքացիներին:
«Այ Բի Էմ» ընկերությունը սոցիալական ոլորտի տեխնոլոգիական լուծումների համաշխարհային առաջատարներից է: «Այ Բի Էմ»-ի «ԿՈՒՌԱՄ» սոցիալական ծառայությունների համակարգի միջոցով այսօր առաջնակարգ ծառայություններ են մատուցվում Իռլանդիայում, Կանադայում, Չինաստանում, բազմաթիվ եվրոպական երկրներում և ԱՄՆ-ում: