|
Փոխարժեքներ
08 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 376.47 |
| EUR | ⚊ | € 434.9 |
| RUB | ⚊ | ₽ 4.757 |
| GBP | ⚊ | £ 498.48 |
| GEL | ⚊ | ₾ 139.93 |
Այսօր կառավարության նիստում առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը ներկայացրեց որոշում «Ճառագայթային բուժման կենտրոն» ՓԲԸ ստեղծելու մասին: Ճառագայթային բուժօգնության ժամանակակից կենտրոնի ստեղծումը պայմանավորված է ուռուցքաբանության կենտրոն ստեղծելու մասին կառավարության որոշմամբ հաստատված եռափուլ ծրագրով և նպատակ ունի կանխել չարորակ նորագոյացությունների տարածվածությունը ու դրանով պայմանավորված մահացությունները: Նախարարը նշեց, որ ճառագայթային բուժումը չարորակ գոյացությունների բուժման տարածված ու արդյունավետ միջոցներից է:
Ճառագայթային բուժում Հայաստանում իրականացվում է միայն երկու բուժհաստատությունում, որոնք չեն կարողանում ապահովել անհրաժեշտ պահանջարկը, և որոնց տեխնիկական հագեցվածությունը բավարար չէ: Առաջարկվում է Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ վարկային ծրագրի շրջանակներում ստեղծել «Ճառագայթային բուժման կենտրոն», որը հագեցած կլինի անհրաժեշտ բուժսարքավորումներով և կհամապատասխանի համաշխարհային չափանիշներին: Կենտրոնը կսպասարկի առնվազն 1000 հիվանդի՝ հեռահար բուժմամբ, ինչպես նաև 400 հիվանդի՝ թերապիայի համար:
«Կենտրոնը լինելու է 100 տոկոսով պետական մասնակցությամբ ընկերություն, որի բաժնետոմսերի կառավարման լիազորությունը վերապահվելու է առողջապահության նախարարությանը»,- ասաց Արմեն Մուրադյանը: