Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Զերկալո» օրաթերթի քաղաքական վերլածաբան Ռաուֆ Միրգադիրովը «Աոավոտ»-ի հետ զրույցում անդրադառնալով հարցին, թե ինչո՞ւ ադրբեջանցի հասարակությունը այդպես ագրեսիվ ընդունեց ադրբեջանցի գրող Աքրամ Այլիսլիի «Քարե երազներ» վեպը, նախ՝ նկատեց, որ դա ուղերձ էր ադրբեջանցի ժողովրդին, որ՝ «ամեն ինչ այդպես միանշանակ չէ, ինչպես մենք ենք կարծում, և մենք էլ պատճառ ունենք ներողություն խնդրելու»:
Ապա Միրգադիրովը նշեց. «Երկրորդ ուղերձը սա էր. երբ հնչեցին մեղադրանքներ, թե ինչո՞ւ է ստեղծագործությունը միակողմանի՝ պատճառաբանվեց՝ «ես չեմ կարող ներողություն խնդրել հայերի փոխարեն, ես իմ չափով վերցրել եմ իմ բաժինը»: Հեղինակը նշեց, որ սպասում է հայ մտավորականների արձագանքին: Բայց ինչպես առաջին ուղերձը, այնպես էլ երկրորդը անարձագանք մնաց հայ մտավորականության կողմից: Մեզ մոտ փորձել են ներողություն խնդրել հայերից, անձամբ ես Սումգայիթի համար գրել եմ հոդվածներ, որ մենք չենք կարողացել կանխել՝ անկախ նրանից, թե ովքեր էին դրա կազմակերպիչները՝ հատուկ ծառայություննե՞րը, թե՞ ինչ-որ այլանդակներ, որոնք իշխանության գլուխ էին, ես չգիտեմ, մինչև հիմա Սումգայիթի և Բաքվի դեպքերի կազմակերպիչների հարցը բացահայտված չէ... Բայց, որպես մտավորական, որպես հրապարակային մարդ, մտավորականության մասնիկ՝ մենք չենք կարողացել դա կանխել, դրա համար բարոյական պատասխանատվություն է կրում յուրաքանչյուրը, ով հավակնում է մտավորական կոչվել, հրապարակային կամ քաղաքական գործիչ անվանվել: Մինչդեռ հայկական կողմից չկան նման արձագանքներ»: